«Հրապարակ». Մեղավորը Դիջեյ Էդոն է
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Վերջին օրերին կառավարության աշխատակազմում խառնաշփոթ է․ աշխատակազմի ղեկավար Դիջեյ Էդոյի պատճառով աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Սարգսյանի ազատումից հետո «շունը տիրոջը չի ճանաչում»: Իրականում նա էր աշխատակազմի ղեկավարի գործն անում, եւ նրա հեռանալն աշխատակազմում խնդիրներ է առաջացրել: Հիմա տարբեր անձինք փորձում են նրան վերադարձնել աշխատակազմ՝ այլ պաշտոն առաջարկել: Վարչապետի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանն ասաց. «Որեւէ խառնաշփոթ չկա, որեւէ խնդիր չի առաջացել նրա գնալուց հետո, միեւնույն ժամանակ չեմ ժխտում, որ նա, այո, լավ կարգադրիչ-կարգավորիչ էր»: Ըստ որոշ լուրերի` ցանկանում եք հե՞տ բերել նրան։ «Կճշտեմ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում