էս ցիրկ ա, որ խաղում են, ոչ մի բան չկա, փորձում են իրանց արածը գցել ուրիշի վրա․ Սամվել Բաբայան
Քաղաքական
«Մամեդյարով-Մնացականյան վերջին հանդիպումը ոչ թե տեղում դոփել էր, այլ փորձում են փոխվստահություն ձեռք բերել կողմերը, ինչքանով կհաջողվի՝ ժամանակը ցույց կտա»,-այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց Արցախի հերոս, ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը։
Խոսելով ներքին քաղաքականության, մասնավորապես, Հոկտեմբերի 27-ի մասին, Սամվել Բաբայանը կարծիք հայտնեց, որ դատախազությունը, քննիչները պետք է նորից քննություն սկսեն։
«Հիմա էլ ոչ մեկը չկա չէ՞, որ իրենց խանգարի։ Ազատ քննություն թող սկսեն՝ պարզեն։ Ինձ թվում է, որ իրոք անկեղծ քննություն սկսեն, այն էն, հիմի որ գոռում ա, իրանք մտնելու են էն կամերը։ Ովքեր էն տղայի հետ հանդիպել են մինչև 99 թիվը, հերթով պիտի գնան էդ կամերան։ Իրանք շատ լավ գիտեն՝ իրանք ով են, էս ցիրկ ա, որ խաղում են, ոչ մի բան չկա, փորձում են իրանց արածը գցեն ուրիշի վրա։
Էդ անձը մտել ա Հայաստան, շփվել ա մարդկանց հետ, ղեկավար մարմինների հետ, ինչի՞ց ա խոսել, ինչի՞ ա ինքը պառլամենտից զանգում ոմանց, ասում ա՝ եկեք, հավաքվեք, ժողովուրդը հանեք, սա որ պարզեք՝ հասկանալու եք՝ դրդիչը ով ա։ Հոկտեմբերի 27-ի գլխավոր անձը նստած ա»,-ասաց Բաբայանը։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան