Բժիշկը զգուշացրել է 1 ամիս միայն հնդկացորեն և հավի կրծքամիս ուտելու հետևանքների մասին Իսպանիան պատասխան միջոցներ կձեռնարկի Իտալիայի հետ սահմանին Կոնգոյում էբոլայի դեպքերի թիվը գերազանցել է 4000-ը «Դոլֆին» թայֆունը շարժվում է դեպի Չինաստան․ վտանգի տակ է մինչև 30 միլիոն մարդ Մահացել է 26-ամյա հայտնի տիկտոկերը (լուսանկար) Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու Իրանը պատրաստվում է հաստատել ԱՄՆ-ի և Օմանի հետ համաձայնագիրը «Լիդսն» ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերն է ձևակերպել Արմեն Ջիգարխանյանի խորթ որդին ԱՄՆ-ից գաղտնի ժամանել է Մոսկվա Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը խորապես մտահոգված է Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակով Մեր զինված ուժերը ցույց տվեցին իրենց կարողությունները աշխարհի ամենաթանկ բանակի դեմ. Իրանի ԱԳ նախարար Հութիները հայտարարել են Եմենում պրոսաուդյան ուժերի ռազմական բազային հարվածելու մասին 

Մինչև Դուք հանձնարարական չեք իջեցնում, Օրենքը չեն կիրառում, որը լավ չէ՛. Անահիտ Բախշյան

Բլոգոսֆերա

Պարո՛ն Վարչապետ, Ձեր թիմի պաշտոնյաներին վարակեք Օրենքի պահանջները կատարելու նկատմամբ Ձեր հետեւողական օրինակով: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված իր բաց նամակում գրել է Հանրային խորհրդի անդամ, Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ Անահիտ Բախշյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

 

 

 

«Պարոն Փաշինյան, երեկվա հարց ու պատասխանի ժամանակ օգտատերերից մեկը Ձեզ հարց ուղղեց, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչեւ երբ պետք է աշխատի բոլորի փոխարեն: Դուք օգտատերերի հարցին ֆեյսբուքի ուղիղ եթերով իրավացիորեն ասացիք, որ աշխատում եք բացառապես Ձեր փոխարեն ու շարունակեցիք․

«Անձի համար, որը ցանկանում է քիչ աշխատել, երկրի ղեկավարի պաշտոնը նրանը չէ», «Ես՝ որպես վարչապետ, որպես քաղաքական գործիչ ու մարդ, չափից ավելի մեծ ուշադրություն եմ կենտրոնացնում ինձ վրա, եւ ուրիշների կատարած աշխատանքը լավ չի երեւում»:

Լավ եք ասում, բայց նկատեմ, որ ակնհայտ է այն երեւույթը, որ Դուք մինչեւ հրապարակավ կամ ոչ, չեք հանձնարարում, իրավական համակարգից ոչ մեկը չի համարձակվում սեփական նախաձեռնությամբ որոշում կայացնել, այդ պատճառով էլ նման տպավորություն ունի մեր հասարակությունը, որից մեկն էլ ես եմ։

Ձեր մասին ոչինչ չունեմ ասելու, Դուք իսկապես շատ եք աշխատում, բայց Ձեր թիմի որոշ անդամների աշխատավայրում գտնվելու ամբողջ ժամանակահատվածի ՕԳԳ-ն շատ ցածր, որովհետեւ արդյունքը չի երեւում։ Մասնավորապես, նկատի ունեմ կրթության ոլորտը, որտեղ առաջնային եւ երկրորդային խնդիրները հստակեցված չեն եւ դրանց լուծման ուղղությամբ իրականացվող գործողություններն արդյունավետ չեն։ Հատկապես կոռուպցիայի դեմ պայքարը ոլորտում ուղղակի տեղապտույտ է տալիս։

Տեսեք, Դուք երեկ հանձնարարեցիք կատարել քննիչի այս որոշումը «Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ապահովել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի երկրորդ բաժնի պետ, մայոր Ս. Ոսկանյանին 2019 թվականի ապրիլի 18-ի՝ «Մեղադրյալի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին» որոշման կատարումը»: Սակայն հարգելով անմեղության կանխավարկածը, Դավիթ Սանասարյանին պաշտոնանկ չարեցիք։

Տեղյա՞կ եք արդյոք, թե ԿԳ նախարարության ենթակայության քանի՞ դպրոցների տնօրենների նկատմամբ կան հարուցված գործեր՝ «պաշտոնական դիրքի չարաշահում» հիմնավորմամբ, բայց նրանք շարունակում են պաշտոնավարել, որովհետեւ դատախազության քննիչները չեն «կողմնորոշվում» նրանց մեղադրանք առաջադրելու մեջ, որոնց մասին անձամբ տեղյակ է ԿԳ նախարարը, բայց անհայտ պատճառով Ձեզ պես քննչական մարմիններից չի պահանջում գործել օրենքով եւ պաշտպանել պետական շահն այն դեպքում, երբ կրթական օջախներն ակնհայտորեն տուժում են նման տնօրենների կամ բուհերի ռեկտորների պաշտոնավարումից։

Խոսեմ փաստերով, որոնք հանրապետության յուրաքանչյուր մարզում կան եւ որոնց մասին մի՛շտ գրել եմ։ Վերջին հրապարակումներս եղել են 2018թ․ նոյեմբերի 5-ին «Տեսնես էլ ի՞նչ խախտում պետք է թույլ տա տնօրենը, որ դատախազը կիրառի օրենքը, իսկ ԿԳՆ-ում՝ անհանգստանան» եւ 2018թ․ հոկտեմբերի 3-ին «ԵՊՀՄ-ից Գորիսի համալսարան, ռեկտորի գործունեության ձեռագիրը չի փոխվում» վերնագրերով։

Առաջին հոդվածում ներկայացրել եմ փաստ, երբ բոլոր հիմքերը կան, որպեսզի Երեւանի Նոր նորք վարչական շրջանի վարույթ իրականացնող քննիչի կողմից Երեւանի թ․ 42 ավագ դպրոցի տնօրենի նկատմամբ (ԿԳՆ ենթակայության դպրոց է), կիրառվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասն ու ժամանակավորապես կասեցվի տնօրենի պաշտոնավարումը, սակայն մինչ օրս այդ գործողությունը չի կատարվել ու դպրոցում կրթության կազմակերպման գործընթացը օրըստորե հյուծվում է։

Այս ընթացքում գործող տնօրենը, փաստորեն ոչ միայն խոչընդոտում է նախաքննությանը, այլեւ հասցրել է իր դեմ ցուցմունք տված փոխտնօրենին եւ մի քանի ուսուցիչների ազատել աշխատանքից, որոնք, իհարկե ձեռքները ծալած չեն նստել, դիմել են դատարան ու բոլորովին չի բացառվում, որ դատարանի որոշմամբ որոշ անձինք կվերականգնվեն։

Երկրորդ հոդվածս Գորիսի պետական համալսարանի ռեկտորի ապօրինի որոշումների մասին է, երբ աշխատանքից ազատեց համալսարանի երիտասարդ դասախոսների, ովքեր դատարանի որոշմամբ վերականգնվեցին։ Որքանով տեղյակ եմ, ռեկտորի նկատմամբ կան նաեւ չարաշահումների հետ կապված հարցեր։


Կրկնում եմ սույն հոդվածում հնչեցրածս հարցը՝ ինչքա՞ն կարելի է հանդուրժել նման ռեկտորի գործունեությունը, տարիներ շարունակ բարձրագույն կրթությանը էլ ի՞նչ վնասներ պատճառի այս ռեկտորը, որ ԿԳ նախարարության համար պարզ դառնա նրա անհամատեղելիությունը ընդհանրապես բարձրագույն կրթության կազմակերպման հետ:

Կարծում եմ, քանի դեռ ԳՊՀ-ն ՊՈԱԿ է եւ ըստ իր կանոնադրության ԿԳ նախարարությունը որպես լիազոր պետական մարմին վերահսկողություն է իրականացնում համալսարանի գործունեության նկատմամբ, ԿԳՆ-ն շատ արագ այս ռեկտորի պաշտոնավարումը կասեցնելու մասին որոշում պետք է կայացներ, բայց անհայտ պատճառով չի կայացնում:

Բավական է վերհիշենք այս ռեկտորի մասին նախկինում հրապարակված մի քանի հոդվածներ՝ 2010թ. ապրիլի 14-ին Առավոտում հրապարակված «ԽԱԽՏՈՒՄՆԵՐ՝ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ», 2007թ. մայիսի 19-ի «Եվս մեկ բաց նամակ՝ երկրի առաջին դեմքերին: Երեւանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Արտուշ Ղուկասյանն իր տեղում չէ», 2007 թ․ մարտի 15-ի «Փո՞ղ են լվացել» եւ այլն:

Ինչո՞վ է պաշտպանված, ավելի ճիշտ՝ ո՞ւմ կողմից է պաշտպանված Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Արտուշ Ղուկասյանը, հաստատ՝ ոչ իր գործունեության արդյունավետությամբ։

Պարոն Փաշինյան, հարցրեք ԳՊՀ ՊՈԱԿ-ի խորհրդում հիմնադրի կողմից նշանակված անդամ, ԿԳ նախարարի օգնական, Ա․ Առստամյանին, թե որպես այս վերահսկող մարմնի անդամ ի՞նչ քայլեր է արել բուհում վիճակը շտկելու համար, ինչո՞ւ ԳՊՀ-ի կանոնադրության 14-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն չի դիմել ԿԳ նախարարին՝ կասեցնելու կամ ուժը կորցրած ճանաչելու ռեկտորի ՀՀ օրենքներին հակասող հրամանները։ Իհարկե նկատի ունեմ դատարանի որոշմամբ երականգնված համալսարանի 2 դասախոսների հեռացման հրամանները։

Ինչեւէ, այսքան երկար գրեցի հաստատելու համար օգտատերի հարցի արդիականությունը, իսկապես բազմաթիվ դեպքերում մինչեւ Դուք հանձնարարական չեք իջեցենում համապատասխան պետական մարմինների ղեկավարներին, նրանք Օրենքը չեն կիրառում, որը լավ չէ՛։ Խնդրում եմ կամ այնպես արեք, որ թե՛ օգտատիրոջ, թե՛ բոլորիս մոտ փարատվի այդ տպավորությունը, որը շատ կարեւոր է ժողովրդավար երկրի համար, կամ Ձեր թիմի պաշտոնյաներին վարակեք Օրենքի պահանջները կատարելու նկատմամբ Ձեր հետեւողական օրինակով։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է 1 ամիս միայն հնդկացորեն և հավի կրծքամիս ուտելու հետևանքների մասին Իսպանիան պատասխան միջոցներ կձեռնարկի Իտալիայի հետ սահմանին Կոնգոյում էբոլայի դեպքերի թիվը գերազանցել է 4000-ը «Դոլֆին» թայֆունը շարժվում է դեպի Չինաստան․ վտանգի տակ է մինչև 30 միլիոն մարդ Մահացել է 26-ամյա հայտնի տիկտոկերը (լուսանկար)Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու Իրանը պատրաստվում է հաստատել ԱՄՆ-ի և Օմանի հետ համաձայնագիրը «Լիդսն» ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերն է ձևակերպել Արմեն Ջիգարխանյանի խորթ որդին ԱՄՆ-ից գաղտնի ժամանել է Մոսկվա Ուկրաինայի հացահատիկի պահեստները կարող են լցվել ծովային ճանապարհների փակման պատճառովԵկեղեցիների համաշխարհային խորհուրդը խորապես մտահոգված է Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակով Syria TV. Իսրայելի զորքերը մտել են Սիրիայի հարավՄեր զինված ուժերը ցույց տվեցին իրենց կարողությունները աշխարհի ամենաթանկ բանակի դեմ. Իրանի ԱԳ նախարար Հղի զբոսաշրջիկներին կարող են մերժել մուտք գործել ԱՄՆՀութիները հայտարարել են Եմենում պրոսաուդյան ուժերի ռազմական բազային հարվածելու մասին Ոսկու գինը հունիսի 17-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 4400 դոլարըԵվս 6 տարի և ընդմիշտ «Ռեալում»․ Վինիսիուս Պենտագոնը հրապարակել է ԱԹՕ-ների վերաբերյալ նոր նյութերԶելենսկին առաջին անգամ ժամանել է Սերբիա․ սպասվում են կարևոր բանակցություններ Վուչիչի հետ Հայտնի են դարձել Թաիլանդի դպրոցի հրաձգության ժամանակ զոհվածների մասին մանրամասները Հայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովՖյոդորովը փորձում է Մասկին համոզել, որ աջակցի Ուկրաինային Թրամփը սպառնացել է արգելափակել շվեյցարական ժամացույցների ներմուծումը ԱՄՆՀորմուզի նեղուցը կարող է կորցնել իր ռազմավարական նշանակությունը Կաթողիկոսը չպետք է հայկական դատարանի առջև կանգնի ու վե՛րջ, մնացածը քննարկման հարց չի․ փաստաբան (տեսանյութ) Reuters. Իսպանիան սպառնում է Իտալիային սահմանային վերահսկողության համար պատասխան միջոցներովՄիշուստինը հայտարարել է ԵԱՏՄ-ում մարքեթփլեյսների աշխատանքի միասնական կանոնների մասին El Mundo. Իսպանական նավատորմը միգրացիոն ճգնաժամի ֆոնին ուժեղացրել է իր ներկայությունը ՍեուտայումՓրկարարները հայտնաբերել են մոլորված զբոսաշրջիկներին ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին 31-ամյա ամուսինը խանդի հողի վրա դանակահարել է կնոջը Թրամփը հայտարարել է, որ կարող է դառնալ Միացյալ Նահանգների վերջին հանրապետական ​​նախագահըՌուբեն Ռուբինյանը դարձել է աշխարհի ամենաերիտասարդ խորհրդարանի նախագահը Արթուր Խուդինյանը նշանակվել է Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Ո՞ւր կորավ հայի պահանջատեր տեսակը․ Կարինե Նալչաջյանը՝ հայի հոգեկերտվածքի, ազգային դիմագծի մասին (տեսանյութ) Աննկարագրելի հպարտություն էր, երբ Բաքվում հնչեց ՀՀ օրհներգը․ Ժաննա Անդրեասյան Օգոստոսի 10-ից Սայաթ-Նովայի պողոտայում երթևեկության կարգը կփոխվի Ստեփանավանում ռուս կինը փորձել է ինքնասպանություն գործել Հասմիկ Կարապետյանի համարձակ լուսանկարները՝ լողավազանից (լուսանկարներ) Դանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել է Կաթողիկոսը՝ մեղադրյալի աթոռին․ ի՞նչ են մտածում քաղաքացիները (տեսանյութ) 2026 թվականի օգոստոսը վտանգավոր կլինի երեք կենդանակերպի նշանների համար Շրջանառությունից դուրս է բերվել 1293 միավոր զենք․ ՆԳՆ ոստիկանություն Ալեն Սիմոնյանից հետո հաջորդը Հայկ Կոնջորյանն է․ նրա մասին «սլիվները» ՔՊ-ն է կազմակերպում (տեսանյութ) Հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգստային ենթակառուցվածքներին. ՌԴ ՊՆ Դատավորը հայ էր․ Նարեկ Կարապետյան Մինվոդիում կասեցվել է 16 միլիոն ռուբլու անօրինական տեղափոխումը Հայաստան Կյանքից հեռացել է Մադոննայի և այլ աստղերի հետ աշխատած Ուիլյամ Օրբիթը ՌԴ-ն «Իսկանդերով» խոցել է զինվորական գնացքը.Վեհափառի գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց (տեսանյութ)
Ամենադիտված