Սեփական երկրի կառուցումը բոլորիս պատասխանատվությունն է (լուսանկարներ)
Հասարակություն
ԻԴԵԱԼ համակարգը փոքրիկ տոն էր կազմակերպել Տավուշի մարզի սահմանամերձ Պառավաքար գյուղի մանկապարտեզի փոքրիկների համար:
Գիտակցելով իր մեծ պատասխանատվությունը սեփական երկրի հանդեպ, կարևորելով մարզերի զարգացումը՝ ԻԴԵԱԼ համակարգը ուրախ ու գարնանային տոն էր կազմակերպել սահմանամերձ Պառավաքար գյուղի մանկապարտեզի երեխաների համար: Ապրիլի 20-ին, բազմաթիվ նվերներով և ուրախ տրամադրությամբ, փոքրիկներին այցելության էին գնացել #ԻԴԵԱԼիստները՝ տանելով գարնան ուրախ շունչն ու տրամադրությունը: Հյուր էին եկել նաև Միկի Մաուսն ու ուրախ ծաղրածուն: Ուրախ մթնոլորտ, բազմաթիվ ժպտացող ու գոհունակ դեմքեր և, ամենակարևորը, փայլող բազմաթիվ փոքրիկ աչքեր՝ լի ուրախությամբ և երջանկությամբ: Պարեցին, երգեցին, խաղացին տարբեր հետաքրքիր խաղեր ու ստացան գեղեցիկ նվերներ՝ խաղալիքներ, քաղցրավենիք, գրենական պիտույքներ:
«Հաճելի է գիտակցել, որ մենք մեր փոքրիկ ներդրումն ունենք յուրաքանչյուր երեխայի անհոգ մանկության ապահովման գործում»,-նշեց ԻԴԵԱԼ համակարգի աշխատակիցը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան