Հայ շախմատիստուհիների արդյունքերը՝ Եվրոպայի առաջնության նախավերջին տուրում
Սպորտ
Շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը մոտենում է ավարտին:
Անթալիա քաղաքում ընթացող առաջնության նախավերջին՝ 10-րդ տուրում, Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ տոնեցին միայն Լիլիթ Մկրտչյանը և Սիրանուշ Ղուկասյանը: Աննա Սարգսյանը, Էլինա Դանիելյանը և Մարիա Գևորգյանը պարտություն կրեցին:
Միանձնյա առաջատարը Ուկրաինայի ներկայացուցիչ Իննա Պապոնենկոն է, ով ունի 8 միավոր: Լիլիթ Մկրտչյանն ունի միայն 6,5, իսկ Էլինա Դանիելյանը, Սիրանուշ Ղուկասյանը և Մարիա Գևորգյանը՝ 5,5-ական միավոր:
Մրցաշարի ավարտին մնաց մեկ տուր:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)