Մխիթար Հայրապետյանն այցելել է Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մարզադպրոց
Սպորտ
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը, տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, պատգամավոր Ալեքսանդր Ավետիսյանը և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանն այցելել են Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մարզադպրոց:
Պաշտոնյաները դպրոցի տնօրեն, Արթուր Ալեքսանյանի անձնական մարզիչ Գևորգ Ալեքսանյանի և Օլիմպիական, աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի ուղեկցությամբ շրջայց են կատարել մարզադպրոցում, ծանոթացել մարզումների պայմաններին, քննարկել կառույցի հիմնանորոգման տարբերակները, ըմբշամարտում առկա հիմնախնդիրները:
Չնայած մարզադպրոցի խարխուլ պայմաններին՝ հունահռոմեական ըմբշամարտը Գյումրիում մեծ մասսայականություն է վայելում, իսկ դպրոցում մարզիկների պակաս չեն զգում. չէ՞ որ այստեղ է մարզվում նաև օլիմպիական չեմպիոնը:
Հիշեցնենք, որ պատգամավորները նախօրեին գտնվում էին Ջավախքում՝ մասնակցելու «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայի բացման հանդիսավոր արարողությանը և Ասպինձայի շրջանի միակ հայաբնակ գյուղի՝ Դամալայի օրվա տոնախմբությանը:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան