Դավիթ Սանասարյանն իմ ընկերն է. Արարատ Միրզոյան
Քաղաքական
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ցանկանում է զերծ մնալ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրելու մասին մեկնաբանություն անելուց, քանի որ որ քննություն է ընթանում:
Միրզոյանն այն կարծիքին է, որ ցանկացած պարագայում հեղափոխության վարկանիշը միայն ավելանում է և չի կարող Սանասարյանին առաջադրված մեղադրանքը բացասաբար ազդել նոր իշխանության վարկանիշի վրա:
Անդրադառնալով այն հանգամանքին, թե ըստ նրա՝ կարո՞ղ էր Դավիթ Սանասարյանը կոռուպցիոն գործընթացում ներգրավվել, Արարատ միրզոյանն արձագանքեց. «Առաջին հերթին նշեմ, որ Դավիթ Սանասարյանն իմ ընկերն է, բայց դա որևէ կապ չունի նոր Հայաստանում: Ընկեր լինել կամ չլինել, խնամի, ծանոթ, բարեկամ լինելը որևէ ազդեցություն չի կարող ունենալ քննության ընթացքի վրա: Ինչ վերաբերում նրան, թե Դավիթ Սանասարյանը հայտնում է` իբրև գործը շինծու է, ապա նա դա կարող է պնդել, որովհետև ի վերջո՝ պաշտպանության իրավունք ունի»,- ասաց Արարատ Միրզոյանը:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)