Հարմար է ոչ թե կանխիկ վճարել, այլ ապառիկով ապրանք գնել. Միրզոյանը մաքրել է վատ վարկային պատմությունը
Քաղաքական
«Ես ապառիկներ ու վարկեր ունեի, հիմա էլ ունեմ: Իմ հաշվին կալանք էր դրվել, որովհետև մեքենաս ոչ ճիշտ վայրում էի կայանել, հետո տուգանք էր եկել, որովհետև մենք ժամանակին չէինք հետևել ու ժամանակին չէինք վճարել»,-այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Աժ նախագահ Արարատ Միրզոյանը:
Նա նշեց, որ ԴԱՀԿ–ն արել էր այն, ինչ պետք է աներ՝ իր հաշվին կալանք էր դրել, և երբ ինքը ցանկացել էր ապառիկով ապրանք վերցնել, տվյալ բանկը մերժել էր տեղեկատվություն տալ:
Արարատ Միրզոյանի խոսքով` ստիպված է եղել հեռուստացույցը կանխիկով գնել. «Ամբողջ աշխարհում մարդիկ այդպես են անում՝ կանխիկ գումարով գնում չեն կատարում, այլ ապառիկ գնումն են նախընտրում։ Իսկապես այդպես հարմար է, ոչ թե կանխիկ վճարել, այլ ապառիկով ապրանք գնել։ Նույն կերպ ես փորձում էի հեռուստացույց գնել։ Ի վերջո՝ ստիպված եղա հեռուստացույցը կանխիկով գնել: Ասեմ, որ վճարեցի նաև տուգանքը, հիմա վատ վարկային պատմություն չունեմ»,-ասաց Արարատ Միրզոյանը:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)