ՈՒՂԻՂ․ Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը Սևանա լճի մակարդակը հուլիսի 27-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով Իսպանիայում հուլիսին շոգի պատճառով մահացությունը կրկնապատկվել է Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրավոր Գարիկ Բոշյանը նշանակվել է Երևանի կոնյակի-գինու-օղու կոմբինատի կառավարիչ ՌԴ ԶՈւ–ն վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի 2 բնակավայր. ՊՆ Պակիստանը լայնածավալ ռազմական ուժեր է տեղակայում սահմանին Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ Շաքարային դիաբետ․ հիվանդություն, որի վերահսկումը կարևոր է առողջության պահպանման համար Խնդրում եմ, մի՛ արեք․ Թրամփը՝ Իրանի մասին. Երուսաղեմում հարձակվել են հայկական վանքի վրա 

Վաստակավոր արտիստի կոչումը շռայլորեն նվիրում էին ցանկացած պատահածի. իմքայլական պատգամավոր

Քաղաքական
Երեկ սոցիալական հարթակներում բուռն քննարկումների առարկա դարձավ երգահան Ավետ Բարսեղյանի և երգիչ Ռազմիկ Ամյանի երգը և տեսահոլովակը՝ նվիրված 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան 65-րդ ամյակին։ Այսօր Կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում գրել է՝ «Կոչումների շնորհման հարցը լրջագույն քննարկման կարիք ունի։ Հ․Գ Մինչդեռ նա մշակույթի վաստակավոր գործիչ է»։
 
Վաստակավոր արտիստի կոչման շնորհվելու գործընթացի և առաջացած քննարկումների մասին ԼՈՒՐԵՐ․com-ը զրուցեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հետ։
 
- Ըստ Ձեզ, այդ արարողակարգում կա՞ն խնդիրներ։ Կա՞ն մարդիկ, ովքեր արժանի չեն եղել, բայց ստացել են վաստակավորի կոչումը։
 
- Եթե ուշադիր լինենք՝ այս խնդիրը տարիներով քննարկվել է: Վաստակավոր արտիստի կոչումը շռայլորեն նվիրում էին ցանկացած պատահածի, և այդ «ցակացած պատահածը» առանց որևէ վաստակ ունենալու՝ դառնում էր վաստակավոր արտիստ։ Շատ օրինակներ կան, երբ հայրենանվեր գործ արած մարդկանց փոխարեն այդ կոչումն ունեն երկու երգ երգած մարդիկ։ Հիմնականում վաստակավոր են դարձել, այսպես ասած, Սերժ Սարգսյանի կնոջ սիրելիները։ Այսպես ամբողջ մշակութային ոլորտը աղտոտվեց։ Ինձ համար կա մի մոտեցում, որ վաստակավոր արտիստի կոչումը այն բարձր կոչումն է, որը տվյալ անձն իսկապես պետք է վաստակի, և այդ վաստակը երբևէ չպետք է քննարկվի հասարակության կողմից։ Վերջին տարիներին վաստակավոր են դարձել՝ Դիանա Գրիգորյանը, Արմենչիկը, Ռազմիկ Ամյանը, իսկ Հայրիկ Մուրադյանը՝ մեր երկրում լինելով անփոխարինելի անձ, չի ունեցել այդ պատվավոր կոչումները։
 
Այսօր այդ խնդիրը չկա, որովհետև 2018-ից սկսած խիստ վերահսկողություն է սահմանվել կոչումների տրամադրվելու առումով, բայց հիմա էլ կա ծայրահեղական այլ մոտեցում, որ մարդկանց աշխատանքը չի գնահատվում և մեծ աշխատանք կատարած մարդիկ լուսանցքից դուրս են մնում, դրա համար պետք է հստակեցվի կանոնակարգ և այն մարդիկ, ովքեր իրապես ունեն վաստակ և չեն եղել Ռիտա Սարգսյանի սիրելին, պետք է ստանան այդ կոչումը։ Այս մարդկանց համեմատել անճաշակ երաժշտություն տարածող երգիչների հետ և անգամ կոչումներ տալ վերջիններիս, ըստ իս՝ անընդունելի է։
 
-Ունե՞ք ռազմավարություն, թե ինչպես է այս հարցը լուծվելու։ Որևէ քննարկում եղե՞լ է այս թեմայի շուրջ, հնարավո՞ր է,  կոչումները հետ կանչվեն: 
 
-Քննարկումներ միգուցե եղել են, բայց ես չեմ մասնակցել։ Իմ կարծիքով՝ հետ կանչելը մի փոքր սխալ կլինի, որովհետև այդ կոչումը ոչ թե պետք է թղթի վրա լինի, այլ ժողովուրդն արդեն իր վերաբերմունքով ցույց է տվել, թե ով է իրապես վաստակավորը։ Կարծում եմ՝ պետք է հստակ մեխանիզմներ, կատեգորիաներ, չափորոշիչներ մշակվեն։ Ճիշտ հանձնաժողովներ են պետք՝ ռոտացիոն հանձնաժողով՝ հաշվի առնվի հասարակության կարծիքը։
 
-Քննարկումները կրկին արթնացան, երբ հրապարակվեց Ռազմիկ Ամյանի երգը Սերժ Սարգսյանի մասին։ Պատճառը անձե՞րի մեջ է։
 
-Քննարկումներ միշտ են եղել։ Մեծ աղմուկ են բարձրացրել Դիանա Գրիգորյանի, Արմենչիկի և այլ մարդկանց կոչում տալը։ Ես անձամբ երգը չեմ լսել, չգիտեմ ում կամ ինչի մասին է։ Միգուցե, դա առիթ դարձավ, որ թեման ակտիվանա, բայց նախարարության դիրքորոշումը միշտ եղել է։ Շատ շատերը երեկ այնպես էին շնորհավորել նախկին նախագահին, կարծես նրա պաշտոնը հավերժ է։ Իրենք չեն ուզում ընկալել կատարված փոփոխությունները, պետք է իրականության հետ հաշտ նստեն։ Կարծում եմ՝ այս բաց արտահայտման պատճառը այդ երգն էր, բայց թե ինչ բովանդակություն ունի, չգիտեմ ։
 
-Ըստ Ձեզ, հնարավո՞ր է, որ որոշ ժամանակ անց վաստակավոր արտիստի կոչում ստանան այս իշխանությանը փառաբանող երգիչները։
 
-Եթե ես գնահատեմ այսօրվա իրականության մեջ, ապա կբացառեմ։ Ավելին՝  ինքս էլ ջանքեր կգործադրեմ, որ բացառվեն նման դեպքերը։ Ոչ թե պետք է կոչում ստանան փառաբանելով, այլ պետք է արժանի լինեն, վեր հանեն և փառաբանեն իրենց երկիրը, ստեղծեն, արարեն, որ վաստակեն այն։ Ոչ թե փառաբանեն որևէ իշխանավորի, որովհետև այդ պահին իրենք կկորցնեն իրենց ստեղծարարությունը և այդ պահին իրենք կդառնան ոչ թե արարող, այլ «օճառվող»։ Ես գտնում եմ, որ մեր ժամանակներում նման բան չի լինի։ Այդ արժեքները մեզ համար առաջնահերթություն չեն։

Ասպրամ Փարսադանյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լեհաստանը պահանջում է Շենգենյան վիզայի կասեցում միգրացիոն ճգնաժամի պատճառովՀայտնի են դարձել Սանդուին Զելենսկու, Փաշինյանի և Տոկաևի նվիրած նվերներըՈՒՂԻՂ․ Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցըԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի վրայով խոցել է ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարքՍևանա լճի մակարդակը հուլիսի 27-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ովԻսպանիայում հուլիսին շոգի պատճառով մահացությունը կրկնապատկվել էԾովագյուղ-Շորժա ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրավորԿոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում Էբոլա վարակի դեպքերի թիվը հասել է 3748-իԳարիկ Բոշյանը նշանակվել է Երևանի կոնյակի-գինու-օղու կոմբինատի կառավարիչՌԴ ԶՈւ–ն վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի 2 բնակավայր. ՊՆ «Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի դա տեղի ունենա մինչև ձմեռ». Զելենսկի Պակիստանը լայնածավալ ռազմական ուժեր է տեղակայում սահմանին Շոգն ու գետերի ծանծաղացումը Եվրոպայում էներգետիկ խնդիրներ են առաջացնումՀայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելուԽաղաղության խորհուրդը ձգտում է Գազայում լարվածության թուլացմանըՎահագն Խաչատուրյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբՇաքարային դիաբետ․ հիվանդություն, որի վերահսկումը կարևոր է առողջության պահպանման համարԽնդրում եմ, մի՛ արեք․ Թրամփը՝ Իրանի մասին. Երուսաղեմում հարձակվել են հայկական վանքի վրաԻսպանիան ոստիկանությունից զեկույց է պահանջել Սեուտա ներգաղթյալների հոսքի վերաբերյալԽոշոր հրդեհ՝ Գետափնյա բնակավայրի աղբավայրում. կրակը և ծուխը տեսանելի էին մի քանի կմ-իցԻսպանիայի ԱԳՆ ղեկավարը ապատեղեկատվությունը անվանել է Սեուտայի ​​ճգնաժամի հիմնական տարրըՔՊ-ն առաջադրել է ԱԺ փոխնախագահների թեկնածուներինՌուբեն Ռուբինյանը 63 կողմ ձայնով ընտրվեց ԱԺ նախագահՊԵԿ-ը ներկայացրել է էլեկտրական մեքենաների զրո տոկոս ներմուծման մաքսատուրքի քվոտայի մնացորդը «Արարատ» անունով ինչ կա՝ վերցնում եք. վստահ եմ ՝ ունեցվածքը չէ հարցը, հարցն այդ ցուցանակներն են. Խամոյան EFE. Սեուտայում բժշկական օգնություն է խնդրել ավելի քան 1500 միգրանտԲրազիլիայում 15-ամյա ֆուտբոլիստ է սպանվել հանդիպման ժամանակ «Էլեն-Ակվա» ընկերությանը պատկանող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄՈւկրաինայի եվրաինտեգրման գործընթացը կարող է շատ երկար տևելՀենց այստեղով է, որ անցնում է հայկական իրական էլիտա ձևավորելու վճռորոշ սահմանը. Հակոբ Բադալյան Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում անցկացրել է խորհրդակցությունԿանիծեմ. ինչ կանի Սարիկ Մինասյանը, եթե ԱԺ–ում լարված իրավիճակ լինիՍեուտայում կարող է մնալ մինչև 5000 անօրինական ներգաղթյալԵս ու Ռուբինյանը նույն կարգավիճակն ունենք, տեղյակ չի Ռուբինյանը․ ՂազարյանԻնչպե՞ս է քվեարկելու ՔՊ–ն Արամ Վարդևանյանին ԱԺ փոխխոսնակ ընտրելիս. Վահագն ԱլեքսանյանՑուցակի վրա ես, յաշիկի վրա ես. Ռուբինյանի քվեարկությունը խախտումներով է ընթանում ըստ ՄանուկյանիԴուբայի շեյխի դուստրը նկարահանվել է Marie Claire Arabia ամսագրի համարՕգոստոսի 4-ից մեկնարկում է ավագ դպրոցների ընդունելության առցանց հայտագրման հիմնական փուլըՉենք մտնի դրոշամարտի մեջ. Քրիստինե Վարդանյանը՝ Արցախի դրոշի շուրջ իրավիճակի մասին Իսպանիան համերաշխություն է պահանջում ԵՄ անդամներից Սեուտայի ​​ճգնաժամի հարցումՀաքերները Coldcard դրամապանակներից գողացել են 86 միլիոն դոլարի արժողությամբ Bitcoin 30 և ավելի տարի պատերազմ եք տեսել, էնպես ենք անելու, որ էլ չտեսնեք․ Ռուբինյանը՝ արցախցիներինԻտալիան առաջարկում է ստեղծել կենտրոններ անօրինական միգրանտների վերադարձի համարՀայաստանում կարմրուկի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ բարենպաստ. ՀՎԿԱԿԵթե Վերաքննիչը չփոխի Արեգնազ Մանուկյանի կալանքը, 14-ամյակը աղջիկն առանց մոր պիտի դիմավորի․ փաստաբանՄարոկկոյից միգրանտների հոսքից հետո Սեուտայում ժամանակավոր դիահերձարան է ստեղծվելՆոր կարգավիճակում կներդնեմ առավելագույն ջանքեր՝ շարունակելու ծառայել ՀՀ-ին․ Լիլիթ ՄակունցԻրանում մահապատժի են ենթարկել «Մոսադի» հետ համագործակցելու մեջ մեղադրվող երկու տղամարդու El Confidencial․ Անվտանգության ուժերը փնտրում են ջիհադիստների, որոնք կարող են ներթափանցած լինել Սեուտա
Ամենադիտված