Իսակովի պողոտայում Mercedes-ը բախվել է ծառին և հայտնվել 2 ծառերի արանքում (ֆոտո)
Արտակարգ Պատահար
Երեւանում, այսօր, հուլիս 1-ին ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 14։30-ի սահմաններում Mercedes մակինիշի 35 XV 551 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Իսակովի պողոտայում ԱՄՆ դեսպանատան դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառի և հայտնվել 2 ծառերի արանքում, հետիոտնի համար նախատեսված վայրում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները, ովքեր օգնել են վարորդին, որպեսզի նա քարշակով ավտոմեքենան տեղափոխի անվտանգ վայր։ Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)