Աշտարակի ոստիկանները բռնել են երկաթյա դռներ գողացած անձանց
Հասարակություն
Հուլիսի 1-ին, ժամը 01.30-ի սահմաններում, ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները գիշերային շրջիկ ծառայություն կատարելիս Աշտարակ քաղաքի Քասախի փողոցում գտնվող նախկին առեւտրի կենտրոնի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, «ՎԱԶ-2106» ավտոմեքենայով հանդերձ՝ բերման են ենթարկել երեք քաղաքացու:
Ոստիկանությունից հայտնում են, որ ավտոմեքենայի տանիքն դրված է եղել մետաղյա 2 դուռ:
Բերման ենթարկվածները խոստովանական բացատրություններ են տվել, որ ժամը 01.00-ի սահմաններում դռները գողացել են չգործող առեւտրի կենտրոնի շենքից:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողի անձը պարզելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)