Շինարարների փողոցում կայանված մեքենայից գողություն են կատարել
Հասարակություն
Հունիսի 30-ին ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, պարզել են, որ հունիսի 28-ին, ժամը 23.00-ին, 29-ամյա քաղաքացին գողացել է Շինարարների փողոցի շենքերից մեկի բակում կայանված «ՎԱԶ-2107» ավտոմեքենայի սրահի գունավոր մետաղները եւ մալուխները:
Ոստիկանությունից հայտնում են, որ Մաշտոցի քրեական հետախույզների բացատրական աշխատանքների շնորհիվ տղամարդը ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:
Տուժողը հրաժարվել է հաղորդում տալ:
Նախապատրաստվում են նյութեր:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)