Ոստիկանները հայտնաբերել են եկեղեցու տարածքում կնոջ պայուսակից փող հափշտակած անձին
Հասարակություն
Հունիսի 30-ին, ժամը 22.15-ին, ոստիկանության Սեւանի բաժին դիմած կինը հայտնել է, որ հունիսի 29-ի ժամը 15.00-ից հունիսի 30-ի ժամը 12.00-ն ընկած ժամանակահատվածում պայուսակից փող են գողացել:
Ոստիկանությունից հայտնում են, որ Սեւանի ոստիկաններն իրացնելով ստացված օպերատիվ տվյալները՝ պարզել են, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Հրազդան քաղաքում հաշվառված 40-ամյա տղամարդը:
Նա բերման է ենթարկվել ոստիկանություն եւ տվել բացատրություն, որ կնոջ պայուսակից փողը գողացել է հունիսի 29-ին, Ծաղկունք գյուղի եկեղեցու տարածքից:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)