Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ Շաքարային դիաբետ․ հիվանդություն, որի վերահսկումը կարևոր է առողջության պահպանման համար Խնդրում եմ, մի՛ արեք․ Թրամփը՝ Իրանի մասին. Երուսաղեմում հարձակվել են հայկական վանքի վրա Խոշոր հրդեհ՝ Գետափնյա բնակավայրի աղբավայրում. կրակը և ծուխը տեսանելի էին մի քանի կմ-ից ՔՊ-ն առաջադրել է ԱԺ փոխնախագահների թեկնածուներին Ռուբեն Ռուբինյանը 63 կողմ ձայնով ընտրվեց ԱԺ նախագահ ՊԵԿ-ը ներկայացրել է էլեկտրական մեքենաների զրո տոկոս ներմուծման մաքսատուրքի քվոտայի մնացորդը Բրազիլիայում 15-ամյա ֆուտբոլիստ է սպանվել հանդիպման ժամանակ «Էլեն-Ակվա» ընկերությանը պատկանող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ Հենց այստեղով է, որ անցնում է հայկական իրական էլիտա ձևավորելու վճռորոշ սահմանը. Հակոբ Բադալյան 

Դատավորը դիմեց գլխավոր դատախազին Վլադիմիր Գասպարյանի ներկայացուցչի դեմ քրգործ հարուցելու պահանջով. «Հետք»

Քաղաքական

Երևան քաղաքի դատարանում շարունակվում է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, նրա կնոջ` Սուսաննա Գասպարյանի, և զոքանչ՝ Հեղուշ Գալստյանի դեմ ներկայացված հայցի քննությունը: Վլադիմիր Գասպարյանի փաստացի տիրապետման տակ գտնվող առանձնատան նախկին սեփականատեր Աղասի Դանիելյանը 2018 թ-ի սեպտեմբեր ամսին դիմել է դատարան և պահանջում է, որպեսզի Գասպարյանի զոքանչը իրեն վճարի առանձնատան գումարը՝ 900 միլիոն դրամը: Հետագայում հայցի պահանջը փոփոխել է և պահանջ ներկայացրել Վլադիմիր Գասպարյանի դեմ, գրում է Hetq.am-ը:

Նախորդ նիստերում դատարանը բավարարել էր Աղասի Դանիելյանի միջնորդությունը և հայցի ապահովման միջոց էր կիրառել՝ պատասխանողների գույքի և դրամական միջոցների վրա արգելանք էր դրվել:

Այսօր՝ հուլիսի 1-ին, տեղի ունեցավ Գասպարյանի ընտանիքի անդամների ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Աթանեսյանի՝ դեռևս ամիսներ առաջ ներկայացրած միջնորդությունների քննությունը: Բոլոր միջնորդությունների էությունը նույնն էր՝ վերացնել վերը նշված անձանց գույքի և դրամական միջոցների վրա դրված արգելանքը:

Տիգրան Աթանեսյանն ասաց, որ ձևափոխվել է հայցվորի պահանջը, ուստի պետք է վերացվի Հեղուշ Գալստյանի գույքի և դրամական միջոցների վրա դրված արգելանքը: Երկրորդ միջնորդությունը վերաբերում էր Գասպարյանի կնոջ՝ Սուսաննա Գասպարյանի գույքի և դրամական միջոցների վրա դրված արգելանքի վերացմանը: «Կիրառված հայցի ապահովման միջոցը կրում է ակնհայտ ապօրինի բնույթ և, ըստ էության, հանդիսանում է անարդար դատական ակտ, ինչպես նախատեսված է Քրեական օրենսգրքի 352 հոդվածով: Պատասխանող Սուսաննա Գասպարյանը երբևէ առնչություն չի ունեցել հայցվոր Աղասի Դանիելյանի հետ, նրա հետ որևէ քաղաքացիաիրավական գործարք չի կնքել, ուստի ներկայացված պահանջը կրում է բացահայտ անհիմն և ապօրինի բնույթ և հիմք է տալիս կասկածելու, որ հայցվորը հովանավորվում է դատարանի կողմից, քանի որ հակառակ դեպքում հայցի ապահովման միջոց, նմանատիպ որոշում երբևէ չէր կարող կայացվել»,- ասաց Տիգրան Աթանեսյանը: Երրորդ միջնորդությունը վերաբերում էր Վլադիմիր Գասպարյանի մասով կիրառված հայցի ապահովման միջոցի մասին որոշման վերացմանը:

Հայցվոր Աղասի Դանիելյանը հայտարարեց, որ երեք միջնորդություններին էլ դեմ է: Դատավոր Արթուր Մկրտչյանը հարցրեց հայցվորին՝ Հեղուշ Գալստյանի մասով միջնորդությանն ինչո՞ւ է առարկում, չէ որ նրա մասով հայցում պահանջ ներկայացված չէ: Աղասի Դանիելյանը պատասխանեց, որ առարկում է, քանի որ իր առանձնատունը հենց նրան է վաճառել:

Դատավոր Մկրտչյանը, դիմելով Վլադիմիր Գասպարյանի ներկայացուցչին, հարցրեց՝ երեք միջնորդության դեպքում էլ գտնում է, որ հայցի ապահովման միջոց կիրառելն ապօրինի՞ է: Տիգրան Աթանեսյանն ասաց, որ երեք միջնորդությունների էությունն էլ նույնն է: Դատավորն ընթերցեց միջնորդության մեջ «ապօրինի որոշման» վերաբերյալ հատվածը և ասաց, որ ՀՀ դատարանները քաղաքացիական գործերով գրեթե ամեն օր կայացնում են հայցի ապահովում կիրառող որոշումներ:

«Դուք գտնում եք, որ հայցի ապահովման միջոց կիրառելու որոշումները կրում են անկհայտ ապօրինի բնույթ, հանդիսանում են, ըստ էության, ակնհայտ անարդար դատական ակտ, ինչը նախատեսված է ՀՀ Քրեական օրենսգրքի 352-րդ հոդվածով, քանի որ այն, ինչ բոլորի պարագայում կիրառվում է, ձեր վստահորդի պարագայում կիրառվելն արդեն համարում եք, որ հիմքում պարտադիր պետք է ընկած լիներ այն, որ հովանավորվել է դատարանի կողմի՞ց և բացահայտ անհիմն և ապօրինի դատական ա՞կտ է, քանի որ այն կայացվել է պարոն Գասպարյանի և վերջինիս կնոջ նկատմամբ»,-  դիմելով Տիգրան Աթանեսյանին՝ հարցրեց դատավոր Արթուր Մկրտչյանը: Տիգրան Աթանեսյանը բացասական պատասխան տվեց և շարունակեց, որ ակտի ապօրինությունն այն է, որ արդեն իսկ կիրառված է 900 մլն դրամի չափով հայցի ապահովում, սակայն կրկին դրվում է նույն գումարի չափով արգելանք Գասպարյանի և նրա կնոջ գույքի վրա:

«Այսինքն, արգելանքը դառնում է 1 միլիարդ 800 մլն դրամ, երբ որ նման պահանջ չկա... Հենց այդ հանգամանք է, որ թույլ է տվել իմ վստահորդներին հանգել այդ եզրակացությանը, որ կայացված դատական ակտերը, որոնց վերացման համար ես միջնորդում եմ, կրում են հենց այդ բնույթը»,- ասաց Տիգրան Աթանեսյանը: Դատավորը ևս մեկ անգամ նույն հարցը տվեց դատարանի կողմից հովանավորչության և ակնհայտ ապօրինի դատական ակտի վերաբերյալ և ստացավ նույն պատասխանը:

Դատավոր Արթուր Մկրտչյանը հայտարարեց. «Դատավարական ինձ տրված լիազորությունների ուժով առանձին ակտի տեսքով կայացնում եմ որոշումներ: Որոշում եմ դիմել Փաստաբանական պալատին՝ փաստաբան Տիգրան Աթանեսյանին պատասխանատվության ենթարկելու դիմումով: Միառժամանակ դիմում եմ ՀՀ գլխավոր դատախազին փաստաբանի նկատմամբ քրեական գործ հարուցելու միջնորդությամբ»: Իսկ միջնորդություների վերաբերյալ դատական ակտը կհրապարակվի հուլիսի 3-ին:

Նիստից հետո Տիգրան Աթանեսյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ դատարանի որոշումը կամայական էր և նշանակում էր, որ փաստաբանի արտահայտած դիրքորոշումները ճիշտ են: «Դատավորը դիմում է նման քայի՝ փորձելով լռեցնել փաստաբանին: Կստանամ որոշումները, կհրապարակեմ, կքննարկենք»: Հարցին՝ սպասելի՞ էր նման որոշում, Տիգրան Աթանեսյանը պատասխանեց. «Սա ծիծաղելի էր, ցույց է տալիս մեր փաստաբանության խայտառակ վիճակը: Ցավով պետք է ասեմ, որ իմ միջնորդություններում արտահայտած դիրքորոշումը, որ արգելանք դնելու որոշումները կրում են ակնհայտ ապօրինի բնույթ, ճիշտ են: Ես էլ համապատասխան դիմում կներկայացնեմ գլխավոր դատախազին, որպեսզի քննարկեն դատավորին պատասխանատվության ենթարկելու հարցը»: Տիգրան Աթանեսյանը նշեց նաև, որ այս գործով 2 անգամ դիմել է դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հանձնաժողովին: Մի դեպքում վարույթը կարճել են, մյուս դեպքում՝ չեն հարուցել: Փաստաբանն ասաց, որ փետրվարի 18-ին է հայցի ապահովման միջոցի վերացման պահանջով միջնորդությունը ներկայացրել, որի քննության համար օրենքով 10 օր է սահմանված: «Հասկացանք՝ տեխնիկական խնդիրներ, թող լինի 20 օրում, բայց արդեն այսօր 131-րդ օրն է»,- ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

Աղբյուրը` Hetq.am

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելուԽաղաղության խորհուրդը ձգտում է Գազայում լարվածության թուլացմանըՎահագն Խաչատուրյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբՇաքարային դիաբետ․ հիվանդություն, որի վերահսկումը կարևոր է առողջության պահպանման համարԽնդրում եմ, մի՛ արեք․ Թրամփը՝ Իրանի մասին. Երուսաղեմում հարձակվել են հայկական վանքի վրաԻսպանիան ոստիկանությունից զեկույց է պահանջել Սեուտա ներգաղթյալների հոսքի վերաբերյալԽոշոր հրդեհ՝ Գետափնյա բնակավայրի աղբավայրում. կրակը և ծուխը տեսանելի էին մի քանի կմ-իցԻսպանիայի ԱԳՆ ղեկավարը ապատեղեկատվությունը անվանել է Սեուտայի ​​ճգնաժամի հիմնական տարրըՔՊ-ն առաջադրել է ԱԺ փոխնախագահների թեկնածուներինՌուբեն Ռուբինյանը 63 կողմ ձայնով ընտրվեց ԱԺ նախագահՊԵԿ-ը ներկայացրել է էլեկտրական մեքենաների զրո տոկոս ներմուծման մաքսատուրքի քվոտայի մնացորդը «Արարատ» անունով ինչ կա՝ վերցնում եք. վստահ եմ ՝ ունեցվածքը չէ հարցը, հարցն այդ ցուցանակներն են. Խամոյան EFE. Սեուտայում բժշկական օգնություն է խնդրել ավելի քան 1500 միգրանտԲրազիլիայում 15-ամյա ֆուտբոլիստ է սպանվել հանդիպման ժամանակ «Էլեն-Ակվա» ընկերությանը պատկանող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄՈւկրաինայի եվրաինտեգրման գործընթացը կարող է շատ երկար տևելՀենց այստեղով է, որ անցնում է հայկական իրական էլիտա ձևավորելու վճռորոշ սահմանը. Հակոբ Բադալյան Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում անցկացրել է խորհրդակցությունԿանիծեմ. ինչ կանի Սարիկ Մինասյանը, եթե ԱԺ–ում լարված իրավիճակ լինիՍեուտայում կարող է մնալ մինչև 5000 անօրինական ներգաղթյալԵս ու Ռուբինյանը նույն կարգավիճակն ունենք, տեղյակ չի Ռուբինյանը․ ՂազարյանԻնչպե՞ս է քվեարկելու ՔՊ–ն Արամ Վարդևանյանին ԱԺ փոխխոսնակ ընտրելիս. Վահագն ԱլեքսանյանՑուցակի վրա ես, յաշիկի վրա ես. Ռուբինյանի քվեարկությունը խախտումներով է ընթանում ըստ ՄանուկյանիԴուբայի շեյխի դուստրը նկարահանվել է Marie Claire Arabia ամսագրի համարՕգոստոսի 4-ից մեկնարկում է ավագ դպրոցների ընդունելության առցանց հայտագրման հիմնական փուլըՉենք մտնի դրոշամարտի մեջ. Քրիստինե Վարդանյանը՝ Արցախի դրոշի շուրջ իրավիճակի մասին Իսպանիան համերաշխություն է պահանջում ԵՄ անդամներից Սեուտայի ​​ճգնաժամի հարցումՀաքերները Coldcard դրամապանակներից գողացել են 86 միլիոն դոլարի արժողությամբ Bitcoin 30 և ավելի տարի պատերազմ եք տեսել, էնպես ենք անելու, որ էլ չտեսնեք․ Ռուբինյանը՝ արցախցիներինԻտալիան առաջարկում է ստեղծել կենտրոններ անօրինական միգրանտների վերադարձի համարՀայաստանում կարմրուկի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ բարենպաստ. ՀՎԿԱԿԵթե Վերաքննիչը չփոխի Արեգնազ Մանուկյանի կալանքը, 14-ամյակը աղջիկն առանց մոր պիտի դիմավորի․ փաստաբանՄարոկկոյից միգրանտների հոսքից հետո Սեուտայում ժամանակավոր դիահերձարան է ստեղծվելՆոր կարգավիճակում կներդնեմ առավելագույն ջանքեր՝ շարունակելու ծառայել ՀՀ-ին․ Լիլիթ ՄակունցԻրանում մահապատժի են ենթարկել «Մոսադի» հետ համագործակցելու մեջ մեղադրվող երկու տղամարդու El Confidencial․ Անվտանգության ուժերը փնտրում են ջիհադիստների, որոնք կարող են ներթափանցած լինել Սեուտա «Ուժեղ Հայաստանը» դեմ է քվեարկելու Ռուբեն Ռուբինյանի թեկնածությանը. Նարեկ ԿարապետյանԱրցախի դրոշի շուրջ հակադրություն չենք ուզում․ մենք դնում ենք, նրանք՝ հեռացնում․ Քրիստինե ՎարդանյանԱրիանա Գրանդեն դադարեցնում է հանրային գործունեությունը.People Մարիա Կարապետյանն իր պատասխանը կստանա. կատարել է մանիպուլյատիվ շահարկում. Գառնիկ ԴավթյանԻրանը հայտարարել է, որ Պակիստանը մնում է միջնորդ Միացյալ Նահանգների հետ շփումներումԻրանը հերքել է Թրամփի պնդումները ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասինՄելանյա Հարությունյանը նշանակվել է վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնումՄոսկվայում փորձել են սպանել Ալեքսանդր Չայկոյին El Pais. Իսպանիան կարծում է, որ Մարոկկոն չի կարողացել կանխել միգրանտների մուտքը Սեուտա Պարո'ն Ռուբինյան, նախկին խմբագրի թիմից եք, որի լրագրողները անգամ ճաշարանում էին աշխատում. ՂահրամանյանՍեուտայի ​​քաղաքապետը Մարոկկոյին մեղադրել է միգրացիոն ճգնաժամի պայմաններում անվստահելիության մեջ Մինչև 18 թվականը Վարդևանյանի պես հանճարեղ փաստաբանը չէր կարող 700 հազար դրամ աշխատավարձ ստանալԴավթաշենի կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին
Ամենադիտված