«Իրատես». Անցումային արդարադատության գործընթացը դժվար գլուխ գա
Հայկական Մամուլ
«Իրատես» թերթը գրում է.
«Ասում են, թե որքան էլ «նորակոչիկ», սկոլիոզի պատճառով բանակում չծառայած արդարադատության 28-ամյա նախարարը գերազանցիկի առոգանությամբ եւ պատրաստակամությամբ ձեռնամուխ է եղել անցումային արդարադատության կյանքի կոչմանն ու առանց դատարանի վճռի` գույքի բռնագանձման «սակրալ» գործընթացի իրականացմանը, շեշտելով, որ օրենքի նախագիծն արդեն իսկ պատրաստ է, այդուհանդերձ գործընթացը դժվար գլուխ գա։
Բանն այն է, որ օրինագիծը պետք է անցնի միջազգային եւ Վենետիկի փորձաքննությունը, ուր կարծիքները միանշանակ չեն, որովհետեւ այնտեղ եւս հասկանում են, որ հայաստանյան իշխանությունները ցանկանում են, մի կողմից, իրենցով անել դատական համակարգը, մյուս կողմից, կատարել սեփականության վերաբաշխում: «Միջազգային փորձաքննութունը կտեւի վեց ամիս, մինչ այդ ով սաղ-ով մեռած, եւ հետո` կա նաեւ հայաստանյան Սահմանադրության հետ համապատասխանության խնդիր. ինչը եւս խիստ ժամանակատար է», - ասաց մեր աղբյուրը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)