«Ժողովուրդ». Որտեղ է նշել ծննդյան տարեդարձը
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Կիրակի ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի ծննդյան օրն էր: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Սերժ Սարգսյանն իր ծննդյան 65-ամյակը նշել է շատ ընտանեկան միջավայրում: Սերժ Սարգսյանը չի ցանկացել մեծ միջոցառում կազմակերպել, ինչի համար էլ ընտանիքում փոքր խնջույք են կազմակերպել` թոռներով, դուստրերով։ Ուշագրավն այն է, որ հեղափոխությունից հետո տարբեր ՀՀԿ-ականներ, որոնք բողոքում էին, թե Ս. Սարգսյանն իրենց «քցել» է` անակնկալ հայտարարելով իր հրաժարականի մասին, ակամա սկսեցին գովերգել նրան ու փառաբանել:
Մեր տեղեկություններով, ՀՀԿ-ականների այս պահվածքը կապված է այն լուրերի հետ, թե նոր իշխանությունները շուտով «տապալվելու» են ու կրկին իրենք են վերադառնալու: Իշխանության ղեկին վերադառնալու նոստալգիան էլ ՀՀԿ-ականներին մղեց Սերժ Սարգսյանի ծննդյան օրվա առիթը օգտագերծել նրան մի լավ հաճոյանալու համար: Թերեւս հիշենք ՀՀ վարչապետի հայտնի խոսքերը, որ վերադարձ անցյալին այլեւս չի լինելու»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)