Երևանում Դավիթաշենի կամրջի մոտ բախվել են Mercedes-ն ու Nissan-ը․ կան վիրավորներ
Արտակարգ Պատահար
Այսօր, հուլիսի 2-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։50-ի սահմաններում Դավիթաշենի կամրջի հարևանությամբ գտնվող փոքր կարմջի վրա բախվել են Mercedes մակնիշի 35 RX 032 համարանիշի և Nissan մակնիշի 35 XF 698 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Mercedes-ն էլ բախվել է կամրջի բետոնե արգելապատնեշին, 2 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)