Հայ-իրանական սահմանին թմրանյութ ներմուծելու փորձ է կանխվել
Իրավունք
Ռուս սահմանապահները հայ-իրանական սահմանի «Ագարակ» անցակետում ՀՀ ՊԵԿ աշխատակիցների հետ համագործակցությամբ կանխել են ՀՀ տարածք թմրանյութ ներմուծելու փորձը:
Ինչպես հայտնեցին ՀՀ-ում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից, Իրանից Հայաստան ժամանող ՀՀ քաղաքացիներից մեկի անձնական խուզարկության արդյունքում հայտնաբերվել է 190 գրամ կշռող սպիտակ գույնի բյուրեղանման զանգված՝ ենթադրաբար «Մետամֆիտամին» տեսակի թմրանյութ:
Այս պահին Հայաստանի համապատասխան մարմինները իրականացնում են համալիր միջոցառումներ՝ հանցագործության բոլոր հանգամանքները պարզելու համար:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան