11 տարվա աշխատանք՝ հանուն առողջ մաշկի․ անվանի բժշկի ստեղծած Արմոդերմը՝ միջազգային շուկայի ճանապարհին BIGBANG-ի անակնկալ երգը․ ի՞նչ է նշանակում «GiiiRIP» անունը Մերցը պատրաստ է մեղմել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները․ ո՞րն է Բեռլինի պայմանը Շարմազանովը՝ Փաշինյանին․ Ալիևի պահանջը կատարելուց հետո ինձ ի՞նչ՝ վարչապետ կմնաս, թե՞ ոչ Իրանի պատերազմը կանգնեցնելու փորձը տապալվել է․ ԱՄՆ Սենատում 48 ձայնը չի բավարարել Թրամփը Եվրոպային հորդորել է գործարքի գնալ Պուտինի հետ․ ո՞ւր կուղղվեն Ուկրաինայի գումարները «Բիթլզի» 1965-ի երգը նոր տեսահոլովակ ունի․ գլխավոր դերում Օուեն Քուպերն է Երեկ Հաագայում պատմական վճիռ է կայացվել, որը կարևոր նախադեպ է նաև Արցախի հարցի համար Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի՝ մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով Ջեյմս Բլանթը ստացել է «Icon» մրցանակն ու իրեն համացանցային մեմ անվանել Տափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերանները Ինչո՞ւ Ստալոնեն չէր վաճառում «Ռոքիի» սցենարը․ այդ պատմությունն արդեն մեծ էկրանին է 

Վրդովեցուցիչ էր Աննա Մարգարյանի՝ ԲԴԽ անդամ չընտրվելը. իմքայլական պատգամավոր

Քաղաքական

Ինչպես հայտնի է, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջադրված ԲԴԽ անդամի թեկնածուն չընտրվեց։ Այս անգամ խորհրդարանական մեծամասնությունն առաջադրել էր Աննա Մարգարյանի թեկնածությունը, ով 66 կողմ, 19 դեմ ձայների հարաբերակցությամբ չընտրվեց։

Թեկնածուի չընտրվելու և առաջացած քննադատությունների մասին ԼՈՒՐԵՐ.com-ը զրույցեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հետ։

-Ի՞նչ տպավորություններ ունեիք Աննա Մարգարյանի վերաբերյալ։ Հարց- պատասխան փուլում իր կողմից տրված պատասխանները Ձեզ բավարարե՞լ էին։

- Ես անձամբ շատ տպավորված էի, բավականին պրոֆեսիոնալ տպավորություն թողեց ինձ վրա տիկին Մարգարյանը։ Նախ նշեմ, որ շատ ուրախ էի, որ վերջապես մենք դիտարկում էինք կին թեկնածու։

Բայց, իհարկե, ես միշտ կարևորում եմ թեկնածուի մասնագիտական կարողությունները, հետո նոր գենդերային հավասարության հարցը։ Ինձ համար կրկնակի անգամ ուրախալի էր, որ մենք ունենք նման պատրաստված կին թեկնածու։ Հարց ու պատասխանից և, ընդհանրապես նրա խոսքից ու ներկայացրած ծրագրից, ես անձամբ տպավորված եմ և շատ կուզենամ, որ ունենայինք նման ԲԴԽ անդամ։ Ինձ համար վրդովեցուցիչ էր այն, որ նա չընտրվեց՝ կարելի է ասել տեխնիկական պատճառներով։

- Մեծամասնության առաջադրած թեկնածուի չընտրվելը մարդիկ վերագրեցին անլուրջ խորհրդարան ունենալուն։ Ինչպե՞ս եք վերաբերում այդ քննադատություններին և ո՞րն էր թեկնածուի չընտրվելու «տեխնիկական պատճառը»։

-Խորհրդարանի լուրջ չլինելու վերաբերյալ մեկնաբանություններին բացասաբար եմ վերաբերվում, նման բան չկա։ Տեսականորեն նորմալ է, որ մեծամասնության առաջադրած թեկնածուն կարող է չընտրվել։ Շատ նորմալ է, որ հարց ու պատասխան փուլում թեկնածուն չբավարարի այլ ուժերի և չընտրվի, բայց սա ակնհայտորեն այդ դեպքը չէր։ Տեխնիկական խնդիրն այն էր, որ «Իմ քայլը» խմբակցության իմ գործընկերների մեծամասնությունը գործուղման էր և մենք գոնե մեր խմբակցությամբ չկարողացանք 80 ձայն ապահովել։

Նաև շատ ցավում եմ, որ իմ ընդդիմադիր գործընկերները` «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները, ինչ-ինչ քմահաճույքներից ելնելով, իրենց համար էլ շատ ցանկալի թեկնածուին մերժեցին։ Ինձ համար անընդունելի է, որ նման անհասկանալի պատճաբանություն բերելով նրանք մերժեցին այդ թեկնածուին, ինչի պատճառով մենք չունենք նման որակյալ կադր ԲԴԽ-ում։

-Հնարավոր չէ՞ր այս հարցի քննարկումը հետաձգել, որպեսզի գործուղումների պատճառով ընտրությունը չտապալվեր։

-Մենք ժամկետներով կաշկանդված էինք, քանի որ օրենսդրությունը հստակ ժամկետներ է տալիս, թե քանի օրում մենք կարող ենք թեկնածու առաջադրել և ընտրել։ Այս պահին հստակ չեմ կարող ասել` հնարավոր էր հետաձգել, թե՝ ոչ։ Նորից եմ ասում՝ շատ ցավում եմ և մի փոքր հույս դեռ պահպանում եմ, որ գուցե կարողանանք տիկին Մարգարյանին համոզել, որ նա նորից առաջադրվի։

- «Լուսավոր Հայաստան»-ը կարծես նեղացկոտություն ցուցաբերեց, դուք մերժել էիք իրենց թեկնածուին, իրենք էլ, փաստորեն, մերժեցին Աննա Մարգարյանին: 

-Իրենց թեկնածուին մերժելու պատճառն այն էր, որ չէր բավարարում ԲԴԽ-ի համար օրենսդրությամբ նախատեսված պայմաններից մեկին, որով թեկնածուն պետք է ունենա 15 տարվա աշխատանքային փորձ։ Որպես մասնագետ իրենց կողմից առաջադրված թեկնածուն ընդունելի էր մեզ համար, սակայն օրենքով սահմանված պահանջներ կան, որոնք չենք կարող շրջանցել։

-Գուցե, անլրջություն ասելով, մարդիկ դա՞ նկատի ունեն:

-Ես չեմ կարող պատասխանել իմ ընդդիմադիր գործընկերների փոխարեն, իրենք ավելի լավ կմեկնաբանեն իրենց կողմից արված քայլը։ Ես կհասկանային նրանց, եթե թեկնածուն իրենց համար ընդունելի չլիներ, բայց նրանք ասում են, որ այս թեկնածուն հենց այն հրաշալի թեկնածուն է, որին իրենք սպասում էին և նման պատճառաբանություն բերելով չեն ընտրում։ 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Էստոնիան դեկտեմբերի 1-ից փակում է Ռուսաստանի հետ ավտոանցակետերը11 տարվա աշխատանք՝ հանուն առողջ մաշկի․ անվանի բժշկի ստեղծած Արմոդերմը՝ միջազգային շուկայի ճանապարհինBIGBANG-ի անակնկալ երգը․ ի՞նչ է նշանակում «GiiiRIP» անունըՀարավային Կորեայում քննություններին իրենց հետ գաջեթներ բերող ուսանողները կարող են բանտարկվելՄերցը պատրաստ է մեղմել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները․ ո՞րն է Բեռլինի պայմանըԻրանը հերքել է ԱՄՆ-ի մեղադրանքները քիմիական և կենսաբանական զենքի մասինՇարմազանովը՝ Փաշինյանին․ Ալիևի պահանջը կատարելուց հետո ինձ ի՞նչ՝ վարչապետ կմնաս, թե՞ ոչԻրանի պատերազմը կանգնեցնելու փորձը տապալվել է․ ԱՄՆ Սենատում 48 ձայնը չի բավարարելՊենտագոնը զինամթերքի արտադրության երկարաժամկետ ծրագիր չունիԼը Պենի կուսակցության գրասենյակում խուզարկություն է անցկացվելԹրամփը Եվրոպային հորդորել է գործարքի գնալ Պուտինի հետ․ ո՞ւր կուղղվեն Ուկրաինայի գումարները«Բիթլզի» 1965-ի երգը նոր տեսահոլովակ ունի․ գլխավոր դերում Օուեն Քուպերն էԵրեկ Հաագայում պատմական վճիռ է կայացվել, որը կարևոր նախադեպ է նաև Արցախի հարցի համարՄոսկվան մերժում է Ուկրաինայի նույնիսկ «քվազիանդամակցությունը» ՆԱՏՕ-ինՀայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի՝ մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակովՋեյմս Բլանթը ստացել է «Icon» մրցանակն ու իրեն համացանցային մեմ անվանելՏափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերաններըԻնչո՞ւ Ստալոնեն չէր վաճառում «Ռոքիի» սցենարը․ այդ պատմությունն արդեն մեծ էկրանին էՅՈՒՆԻՍԵՖ․ Ուկրաինայում տասը ամսում 114 երեխա է զոհվել, 1 030-ը՝ վիրավորվելԸստ Կիևի՝ Թաթարստանում նավթի մեկ բաք է բռնկվել, ևս երկուսը վնասվել ենԱրամ Առաջինը հանդիպել է Լիբանանի նախագահի հետ Փոփոխություններ կլինեն վաղաժամ ծննդաբերության դեպքում հղիության և ծննդաբերության արձակուրդի տրամադրման կարգումԵՄ-ն Ուկրաինային փոխանցել է 7,9 միլիարդ եվրո՝ բարեփոխումների դիմացԳոհաբանության տոնից առաջ ԱՄՆ-ում մեկ գալոն բենզինի գինն իջել է մինչև 3,69 դոլարՇիրակի քրեական ոստիկանները թմրանյութի իրացումների շղթա են բացահայտել Թեհրանի ազատ շուկայում մեկ դոլարն արժե մոտ 270 հազար թումանՈւկրաինայում շուրջ 100 ուղևորատար գնացք է ուշանում․ որոշ չվերթների ուշացումը գերազանցել է 10 ժամըՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենՀորմուզով նավթի հոսքն աճել է․ «Բրենթի» գինն իջել է մինչև 91,36 դոլարՄեծ Բրիտանիայում էլեկտրաէներգիայի վճարները կշարունակեն աճել․ պետական աջակցությունը բավարար չէՄոսկվան դեմ է Ուկրաինային ՆԱՏՕ-ի օրինակով անվտանգության երաշխիքներ տալունԻրանը մտադիր է Հայաստանի հետ սահմանին անցակետը դարձնել երկրի ամենաբանուկ ցամաքային առևտրային անցակետը Մոսկվան արձագանքել է Ղրիմի կամրջի վրա հարձակմանը Նիդերլանդների մասնակցության մասին տեղեկություններինԿիևում ռուսական հարվածներից 6 մարդ է զոհվել, վնասվել է երեք կամուրջԻրանը հայտնում է Հորմուզի նեղուցում երկու նավթատարի հրդեհի մասինՀայաստանի 3 ծանրորդ կմասնակցի օլիմպիական վարկանիշային մրցաշարինԶելենսկին ամերիկյան ռազմաբազաներ է ցանկանում Ուկրաինայում՝ որպես անվտանգության երաշխիքԱՄՆ-ն ու երեք դաշնակիցներ պահանջում են վերսկսել միջուկային ստուգումներն ԻրանումԵրբ ամբողջ Հայաստանը մի թիմ էր․ Նիկիտա Սիմոնյանն ու «Արարատ-73»-ըՆոյեմբերի 21-24-ը Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը փակ կլինի երթևեկության համար Թրամփն Իրանի դեմ նոր հարվածների հարցին կանդրադառնա հունվարի 1-ից հետոՎանաձորում բեռնատարը 15-ից ավելի ավտոմեքենա է ջարդել. կա 5 տուժածՄայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողությունՏոկիոն և Լիման պայմանավորվել են ամրապնդել պղնձի մատակարարումներըՆախագահի հրամանագրով ԴԵՍՊԱՆՆԵՐ ԵՆ ՆՇԱՆԱԿՎԵԼ. Եվրոպան եռում է․ սահմաններ, զորակոչ ու բողոքներԱֆրիկյան երկրներն Անթալիայում պահանջում են կատարել կլիմայական ֆինանսավորման խոստումներըՓաշինյանը ցավակցություն է հայտնել Թբիլիսիում պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներինՀռոմի կենտրոնում տասնյակ հազարավոր մարդիկ ցույցի են դուրս եկելՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահը ռոհինջաների ճամբարում պահանջել է անվտանգ վերադարձՀայաստանում անցկացվել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 56-րդ նիստը․ՊԵԿ
Ամենադիտված