Որևէ մեկի կոչման վերանայման հարց չի եղել․ Արայիկ Հարությունյանը՝ իր հայտնի գրառման մասին
Քաղաքական
Որեւէ մեկի կոչման վերանայման հարց չի եղել. եթե իմ գրառումը տեսնեք, ես խոսել եմ կոչում շնորհելու կարգի մասին, ես չեմ ասել որեւէ մեկի կոչումը վերանայելու մասին: Այս մասին, այսօր՝ հուլիսի 2-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳ, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով իր ֆեյսբուքյան գրառմանը:
Հիշեցնենք, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին նվիրված Ռազմիկ Ամյանի երգի տեսահոլովակի հրապարակումից հետո նա Facebook-ում գրել էր. « Կոչումների շնորհման հարցը լրջագույն քննարկման կարիք ունի: Հ. Գ. Մինչդեռ նա մշակույթի վաստավակոր գործիչ է»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան