Բաց հագուստի պատճառով բրիտանուհուն վռնդել են ինքնաթիռից (լուսանկար)
Այլ
Մեծ Բրիտանիայի բնակչուհի Հարիեթ Օսբորնին բաց հագուստի պատճառով վռնդել են ինքնաթիռից, որն իսպանական Մալագայից պետք է թռիչք իրականացներ Լոնդոն: Այս մասին հայտնում է РИА Новости-ին:
Ուղևորուհին հագել է բաց դեկոլտեով հագուստ առանց ներքնաշորի: Բորտուղեկցորդուհին նրան դուրս է հրավիրել ոչ պատշաճ հագուստ կրելու համար: Միևնույն ժամանակ, EasyJet ավիաընկերությունը պնդում է, որ բրիտանուհուն ներս չեն թողել վատ վարքագծի պատճառով:
Ընկերության ներկայացուցչի խոսքով` Օսբորնին առաջարկել են մեկ այլ հագուստ հագնել: Կինը համաձայնվել է, սակայն շարունակել է վիրավորել աշխատակիցներին: Օսբորնը ստիպված է եղել գիշերն օդանավակայանում անցկացնել և Լոնդոն վերադառնալ մեկ այլ չվերթով:
A WOMAN was booted off an easyJet flight — because her outfit was too low-cut.
— Networkofnews UK (@NetworkofnewsUK) 29 июня 2019 г.
Stunned mum-of-two Harriet Osborne, 31, was told...https://t.co/XAGEBKNyPE pic.twitter.com/vqlPaGLMPg


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)