ՔԿ թիմը հաղթել է ԱՊՀ քննչական մարմինների միջև անցկացվող ֆուտբոլային մրցաշարում
ՍպորտՀՀ քննչական կոմիտեի մինի ֆուտբոլի թիմը Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից-պետությունների քննչական մարմինների մինի ֆուտբոլային միջազգային մրցույթին:
Եռօրյա մրցույթից հետո եզրափակիչ փուլ են դուրս եկել Հայաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների թիմերը: Եզրափակիչ խաղն ավարտվել է Հայաստանի քննչական կոմիտեի թիմի հաղթանակով:
Հայաստան վերադարձից հետո ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը հանդիպել է ՔԿ մինի ֆուտբոլի թիմի անդամներին, շնորհակալություն հայտնել Քննչական կոմիտեն և Հայաստանը պատվով ներկայացնելու համար:
«Մրցաշարի անցկացման նպատակը պետական մարմինների աշխատակիցների ֆիզիկական ակտիվացմանը և նրանց շրջանում մասսայական սպորտի ու առողջ ապրելակերպի արմատավորմանը նպաստելն է: Եվ այս համատեքստում ոչ պակաս կարևոր է հաղթանակներ գրանցելու հանգամանքը: Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ՝ Հայաստանը պատվով ներկայացնելու և հաղթանակ գրանցելու համար»,- ասաց Հայկ Գրիգորյանը:
Կարևորելով առողջ ապրելակերպի զարգացումը՝ ՔԿ նախագահը նշեց, որ Կոմիտեի ծառայողները աշխատանքային պարտականություններին զուգահեռ պետք է հետևեն ֆիզիկական պատրաստվածությանը նման մրցաշարերում պատվով ներկայանալու նպատակով:
Հայկ Գրիգորյանը հայտնեց, որ հաջորդ տարի ԱՊՀ մասնակից պետությունների ֆուտբոլային մրցաշարը տեղի կունենա Հայաստանում, և թիմին հորդորեց շարունակել պարապմունքները մշտապես հաղթանակներ գրանցելու համար:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)