Գեղամ Պետրոսյանը կմնա կալանքի տակ. Վերաքննիչը մերժեց միջնորդությունը
Քաղաքական
Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Տիգրան Սահակյանի, այսօր` հուլիսի 2-ին մերժել է Մարտի 1-ի գործով Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ մեղադրվող նախկին բարձրաստիճան ոստիկան Գեղամ Պետրոսյանի կալանավորման դեմ բողոքը:
Հիշեցնենք, որ վերաքննիչ դատարանում հունիսի 27-ին տեղի էր ունեցել Գեղամ Պետրոսյանի կալանքի դեմ բողոքի գործով դատական նիստ, որը հետաձգվել էր մինչև այսօր`հուլիսի 2-ը: Հիշեցնենք, որ Զաքար Հովհաննիսյանը մահացել է 2008թ. մարտի 2-ին Երեւանի թիվ 3 կլինիկական հիվանդանոցում՝ ստացած հրազենային վնասվածքից։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան