ՔՊ-ն առաջադրել է ԱԺ փոխնախագահների թեկնածուներին Ռուբեն Ռուբինյանը 63 կողմ ձայնով ընտրվեց ԱԺ նախագահ ՊԵԿ-ը ներկայացրել է էլեկտրական մեքենաների զրո տոկոս ներմուծման մաքսատուրքի քվոտայի մնացորդը Բրազիլիայում 15-ամյա ֆուտբոլիստ է սպանվել հանդիպման ժամանակ «Էլեն-Ակվա» ընկերությանը պատկանող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ Հենց այստեղով է, որ անցնում է հայկական իրական էլիտա ձևավորելու վճռորոշ սահմանը. Հակոբ Բադալյան Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում անցկացրել է խորհրդակցություն Կանիծեմ. ինչ կանի Սարիկ Մինասյանը, եթե ԱԺ–ում լարված իրավիճակ լինի Ես ու Ռուբինյանը նույն կարգավիճակն ունենք, տեղյակ չի Ռուբինյանը․ Ղազարյան Ինչպե՞ս է քվեարկելու ՔՊ–ն Արամ Վարդևանյանին ԱԺ փոխխոսնակ ընտրելիս. Վահագն Ալեքսանյան Ցուցակի վրա ես, յաշիկի վրա ես. Ռուբինյանի քվեարկությունը խախտումներով է ընթանում ըստ Մանուկյանի Օգոստոսի 4-ից մեկնարկում է ավագ դպրոցների ընդունելության առցանց հայտագրման հիմնական փուլը 

ՀՀ գլխավոր դատախազությունը պատասխանը` «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության հայտարարությանը

Քաղաքական

ՀՀ գլխավոր դատախազությունը պատասխանել է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության հայտարարությանը՝ որտեղ, անդրադառնալով Հայաստանում դատախազության ձևավորման 101-րդ տարեդարձին և «Դատախազության աշխատողի» օրվա առթիվ նախօրեին հրավիրված հանդիսավոր նիստի ընթացքում արտահայտված մտքերին՝ դրանց շրջանակում դատախազության աշխատանքն արդյունավետ գնահատելը որակել է որպես «իրականությունից շատ հեռու» և ներկայացվել որպես «ցանկալին իրականություն ներկայացնելու ավանդույթի» դրսևորում: Այս մասին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

«Հարգելով ժողովրդավարական հասարակարգում խոսքի և կարծիք արտահայտելու յուրաքանչյուր սուբյեկտի, տվյալ դեպքում նշված կուսակցության իրավունքը՝ այնուամենայնիվ, որպես պարզաբանում, հարկ ենք համարում ընդգծելու, որ հայտարարությամբ արվող որակումների համար բերված երկու այսպես կոչված «փաստարկները» ոչ միայն բացարձակապես անհիմն են, այլև դրանց վերաբերյալ ՀՀ դատախազության ներկայացրած բացատրությունների պարզունակ խեղաթյուրում և դատախազության իրավասություններից և քրեական դատավարության ընթացակարգերից անտեղյակության դրսևորում:

Նախ՝ վկայակոչելով 2008-12թթ կուսակցության կենտրոնական գրասենյակն իրենց կարծիքով ապօրինի առգրավելու համար պետական համապատասխան պաշտոնատար անձանց, դատավորներին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանի գրությունը՝  կուսակցության հայտարարության մեջ նշվում է, թե ի պատասխան Դատախազությունը հայտնել է, որ «ամեն ինչ արվել է օրենքի սահմաններում»։ Իրականում Դատախազության պատասխան գրությամբ նշվել է, որ դիմումը չի կարող դիտվել կոնկրետ հանցագործության հատկանիշներ պարունակող և չի կարող դրա հիման վրա քննարկվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգ սկսելու հարց, քանի դեռ դրանում ընդամենը կարծիք և ենթադրություններ են՝ պաշտոնատար անձանց կողմից ապօրինություններ կատարելու վերաբերյալ որոշակի տվյալների փոխարեն: Իսկ դիմումում, օրինակ, փաստացի որպես առերևույթ հանցագործության դրսևորում է ներկայացվում կուսակցության քաղաքական խորհրդի անդամների ընդհատակում գտնվելու ընթացքում դատարանի կողմից  2008թ. հոկտեմբերի 29-ի վճռով ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հայցադիմումը դատարանի կողմից բավարարելու հանգամանքը: Ընդ որում՝ նշված չի եղել, թե որոնք են այդ հայցադիմումն ապօրինի համարելու հիմքերը կամ պատճառները:

Մինչդեռ պատասխան ՀՀ դատախազության գրությամբ հստակ պարզաբանվել է, որ այն ժամանակ գործող ՀՀ «Դատական օրենսգրքի» 13-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «Դատավորի կողմից շահադիտական կամ անձնական այլ դրդումներով ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելու փաստի առթիվ քրեական հետապնդում չի կարող հարուցվել, եթե այդ ակտը վերադաս դատարանի կողմից բեկանված չէ»: Իսկ կուսակցության կողմից «ապօրինի» որակվող դատական ակտերը չեն բեկանվել:

  1. Որպես Դատախազության արդյունավետությունը վիճարկող երկրորդ փաստարկ, նշում է այն հանգամանքը, թե 2008թ-ի մարտի 1-ին դատախազությունում շտաբ չգործելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի՝ նախօրեին արված պնդումը չի համապատասխանում իրականությանը, և կրկին առանց որևէ փաստ նշելու՝ ընդամենը շարադրվում է հայտարարության հեղինակի կարծիքը, թե գլխավոր դատախազությունում շտաբը գործել է փետրվարի 19-ից, որտեղ որոշվել է «ում նկատմամբ ինչ քրեական գործեր հարուցեն»։

Հայտարարության հեղինակը, հավանաբար, ՀՀ գլխավոր դատախազին շփոթում է քաղաքական կուսակցության ղեկավարի կամ մասնավոր անձի հետ, ովքեր կարող են իրենց թույլ տալ գործված կամ ենթադրյալ հանցագործության մասին հայտարարություններ անել չփաստարկված կարծիքի կամ ենթադրության վրա հիմնվելով, առավել ևս մարտիմեկյան իրադարձություններին առնչվող կարևորագույն քրեական գործի համատեքստում: ՀՀ գլխավոր դատախազի պնդումը բխել է բացառապես քրեական գործի նախաքննությամբ այս պահի դրությամբ ձեռք բերված փաստական տվյալներից և ապացույցներից, որոնք չեն հաստատում նման շտաբի գոյությունը: Միաժամանակ ՀՀ գլխավոր դատախազը շատ հստակ հայտարարել է, որ նման տվյալներ ձեռք բերվելու դեպքում անխուսափելիորեն հետևելու է հանցավոր գործողություններ թույլ տված անձանց նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը: Եվ եթե «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ներկայացուցիչները ենթադրություններից դուրս, դրա մասին ունեն որոշակի տվյալներ, ոչինչ չի խանգարում դրանք փոխանցել նախաքննություն իրականացնող մարմնին:

Իհարկե, յուրաքանչյուրը սեփական կարծիքը կարող է ունենալ որևէ կառույցի արդյունավետության մասին: Սակայն առնվազն խիստ սուբյեկտիվ պետք է լինել չտեսնելու համար այն ահռելի ծավալի աշխատանքը, որն իրականացվել է ՀՀ դատախազության կողմից բազմաթիվ ուղղություններով: Ընդամենը ցանկություն և անաչառության կամք է հարկավոր, նախքան ապրիորի մեղադրանքներ հնչեցնելը,  ծանոթանալու, օրինակ, Դատախազության գործունեության 2018թ. հաղորդմանը կամ գոնե պարբերաբար հետևելու իրականացված և շարունակվող աշխատանքների վերաբերյալ ՀՀ դատախազության կողմից հրապարակվող պաշտոնական հաղորդագրություններին և տեղեկատվությանը:

 Ինչպես ասում են՝ երբեմն ավելի հեշտ է քննադատողի դիրքերից հանդես գալու համար պարզապես ջայլամի նման գլուխը թաղել ավազի մեջ»,- նշված է պարզաբանման մեջ:      

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՔՊ-ն առաջադրել է ԱԺ փոխնախագահների թեկնածուներինՌուբեն Ռուբինյանը 63 կողմ ձայնով ընտրվեց ԱԺ նախագահՊԵԿ-ը ներկայացրել է էլեկտրական մեքենաների զրո տոկոս ներմուծման մաքսատուրքի քվոտայի մնացորդը «Արարատ» անունով ինչ կա՝ վերցնում եք. վստահ եմ ՝ ունեցվածքը չէ հարցը, հարցն այդ ցուցանակներն են. Խամոյան EFE. Սեուտայում բժշկական օգնություն է խնդրել ավելի քան 1500 միգրանտԲրազիլիայում 15-ամյա ֆուտբոլիստ է սպանվել հանդիպման ժամանակ «Էլեն-Ակվա» ընկերությանը պատկանող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄՈւկրաինայի եվրաինտեգրման գործընթացը կարող է շատ երկար տևելՀենց այստեղով է, որ անցնում է հայկական իրական էլիտա ձևավորելու վճռորոշ սահմանը. Հակոբ Բադալյան Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում անցկացրել է խորհրդակցությունԿանիծեմ. ինչ կանի Սարիկ Մինասյանը, եթե ԱԺ–ում լարված իրավիճակ լինիՍեուտայում կարող է մնալ մինչև 5000 անօրինական ներգաղթյալԵս ու Ռուբինյանը նույն կարգավիճակն ունենք, տեղյակ չի Ռուբինյանը․ ՂազարյանԻնչպե՞ս է քվեարկելու ՔՊ–ն Արամ Վարդևանյանին ԱԺ փոխխոսնակ ընտրելիս. Վահագն ԱլեքսանյանՑուցակի վրա ես, յաշիկի վրա ես. Ռուբինյանի քվեարկությունը խախտումներով է ընթանում ըստ ՄանուկյանիԴուբայի շեյխի դուստրը նկարահանվել է Marie Claire Arabia ամսագրի համարՕգոստոսի 4-ից մեկնարկում է ավագ դպրոցների ընդունելության առցանց հայտագրման հիմնական փուլըՉենք մտնի դրոշամարտի մեջ. Քրիստինե Վարդանյանը՝ Արցախի դրոշի շուրջ իրավիճակի մասին Իսպանիան համերաշխություն է պահանջում ԵՄ անդամներից Սեուտայի ​​ճգնաժամի հարցումՀաքերները Coldcard դրամապանակներից գողացել են 86 միլիոն դոլարի արժողությամբ Bitcoin 30 և ավելի տարի պատերազմ եք տեսել, էնպես ենք անելու, որ էլ չտեսնեք․ Ռուբինյանը՝ արցախցիներինԻտալիան առաջարկում է ստեղծել կենտրոններ անօրինական միգրանտների վերադարձի համարՀայաստանում կարմրուկի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ բարենպաստ. ՀՎԿԱԿԵթե Վերաքննիչը չփոխի Արեգնազ Մանուկյանի կալանքը, 14-ամյակը աղջիկն առանց մոր պիտի դիմավորի․ փաստաբանՄարոկկոյից միգրանտների հոսքից հետո Սեուտայում ժամանակավոր դիահերձարան է ստեղծվելՆոր կարգավիճակում կներդնեմ առավելագույն ջանքեր՝ շարունակելու ծառայել ՀՀ-ին․ Լիլիթ ՄակունցԻրանում մահապատժի են ենթարկել «Մոսադի» հետ համագործակցելու մեջ մեղադրվող երկու տղամարդու El Confidencial․ Անվտանգության ուժերը փնտրում են ջիհադիստների, որոնք կարող են ներթափանցած լինել Սեուտա «Ուժեղ Հայաստանը» դեմ է քվեարկելու Ռուբեն Ռուբինյանի թեկնածությանը. Նարեկ ԿարապետյանԱրցախի դրոշի շուրջ հակադրություն չենք ուզում․ մենք դնում ենք, նրանք՝ հեռացնում․ Քրիստինե ՎարդանյանԱրիանա Գրանդեն դադարեցնում է հանրային գործունեությունը.People Մարիա Կարապետյանն իր պատասխանը կստանա. կատարել է մանիպուլյատիվ շահարկում. Գառնիկ ԴավթյանԻրանը հայտարարել է, որ Պակիստանը մնում է միջնորդ Միացյալ Նահանգների հետ շփումներումԻրանը հերքել է Թրամփի պնդումները ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասինՄելանյա Հարությունյանը նշանակվել է վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնումՄոսկվայում փորձել են սպանել Ալեքսանդր Չայկոյին El Pais. Իսպանիան կարծում է, որ Մարոկկոն չի կարողացել կանխել միգրանտների մուտքը Սեուտա Պարո'ն Ռուբինյան, նախկին խմբագրի թիմից եք, որի լրագրողները անգամ ճաշարանում էին աշխատում. ՂահրամանյանՍեուտայի ​​քաղաքապետը Մարոկկոյին մեղադրել է միգրացիոն ճգնաժամի պայմաններում անվստահելիության մեջ Մինչև 18 թվականը Վարդևանյանի պես հանճարեղ փաստաբանը չէր կարող 700 հազար դրամ աշխատավարձ ստանալԴավթաշենի կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմինԻսպանացի զինվորները խմելու ջուր են բաժանում Սեուտայում գտնվող միգրանտներինԳազ չի լինի օգոստոսի 4-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն Ֆուտբոլային լեզվով՝ մեկ ընդդիմադիր պատգամավորի տրանսֆերային արժեքը հասնում էր մի քանի միլիոն դոլարիՍուս մնացե՛ք, օրը ցերեկով 60 000 ձայն գողացել եք, մանդատագողեր եք. Խամոյանը՝ ՔՊ–ականներինՓաշինյանի՝ ղեկավար լինելն Ադրբեջանի շահերից ա բխում․ Արման ԵղոյանBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 83,22 դոլարի Պարոն Ռուբինյան դուք ընտրվելու եք ԱԺ նախագահ, բայց դուք չեք լինելու ԱԺ նախագահ. Ռուբեն ՄխիթարյանԿիլիկիայում կրակոցներով ուղեկցված «ռազբորկայի» բացառիկ տեսանյութ է հրապարակվելՌԴ Բելգորոդի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով երեխա է զոհվել
Ամենադիտված