Տուրիստական գործակալությունները էքսկուրսիաներ են վաճառում դեպի Յուլյա Նաչալովայի գերեզման
Այլ
Գարնանը արյան վարակից մահացել է 38-ա մյա երգչուհի Յուլյա Նաչալովան։ Երգչուհու մահվանից հետո երկրպագուներն ուկոլեգաները խոսում էին մասին, թե որքան հրաշալի, մաքուր ու լուսավոր մարդ էր արտիստը, իսկ որոշ մարդիկ նույնիսկ հավատացել էին, որ նրա գերեզմանը սուրբ է։ Ամեն օր գերեզմանին մարդիկ են գալիս, որոնք հողին տարաներ ու ջուր են թողնում՝ հույս ունենալով դրանց բուժիչ էներգիա հաղորդել։
«Անդրեյ Մալախով. Ուղիղ եթեր» հաղորդմանը մի աղջիկ է մասնակցել, որը վստահեցրել է, որ գերեզմանին խաչը մեռոնաբույր է դարձել, իսկ Յուլյային հարկավոր է սրբերի շարքը դասել։ Արդեն իսկ հավատամք է ձեւավորվել, որ Նաչալովաի գերեզմանին այցելելն օգնում է պայքարել հիվանդությունների դեմ՝ դիաբետ, գայլախտ, հոդատապ։ Մարդիկ այնտեղ գնում են նախքան վիրահատվելը, կանայք բերում են հիվանդ երեխաների։
«Իհարկե, մենք չենք սահմանափակվի միայն Տրոեկուրովյան գերեզմանատուն այցով։ Մոսկվա մեկօրյա այցի շրջանակներում մենք հաճախորդներին առաջարկում ենք գլուխ խոնարհել սուրբ Մատրոնա Մոսկովսկայայի հզորությանը»- հայտնել է տուրօպերատորի ներկայացուցիչը։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)