Փաշինյանը հրամանատարիս ներկայացրել է նախագահին, որ գեներալի կոչում շնորհվի. Դավիթ Սանասարյան
Բլոգոսֆերա
Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Բանակի օրվա կապակցությամբ հրամանատարիս ծանոթացրեցի նախագահ Արմեն Սարգսյանի հետ.
-Պարոն նախագահ, ծանոթացեք գնդապետ Շահնազարյանն է, հրամանատարս է եղել։
-Բա, որ քո հրամանատարն է, ինչի՞ է մինչև հիմա գնդապետ։
-Սպասում ենք գեներալի կոչման արժանացնենք։
Այսօր վարչապետ Փաշինյանը ի թիվս այլոց, հրամանատարիս ներկայացրել է նախագահին, որ գեներալի կոչում շնորհվի։
Իմ մասնակցությունը զրոյական է էս հարցում, բայց հրամանատարս արժանի զինվորական է, մաքրամաքուր մարդ է ու լավ ընկեր։
Պարոն գեներալ, Շնորհավորում եմ, բարով ծառայեք Հայաստանի Հանրապետությանը։
Հետախուզական դասակի հրամանատարի պաշտոնակատար, ավագ սերժանտ Սանասարյան
Սիրում եմ բոլորիդ»։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան