«Մեր խափանման միջոցը փոխեցին, քրեական գործ է հարուցվել»․ Սոնա Աղեկյան (տեսանյութ)
Բլոգոսֆերա
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Երկիր Ծիրանի»-ից ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանին ու մի խումբ քաղաքացիների, որոնց բերման էին ենթարկել ոստիկանություն՝ բողոքի ակցիայի շրջանակներում Երևանի քաղաքապետարանի մուտքի մոտ աղբով լի տոպրակներ դնելու համար, ազատ են արձակվել, սակայն նրանց նկատմամբ խափանման միջոցը փոխվել է, հարուցվել է քրեական գործ։
«Մեր խափանման միջոցը փոխեցին, քրեական գործ է հարուցվել»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Սոնա Աղեկյանը։
Նա նաև պարզաբանում է ներկայացրել՝ նշելով, որ ակցիան որևէ կուսակցության հետ կապ չունի ․
Պաշտոնապես հայտարարում եմ, որ գրեթե տասն ամիս է` ես դադարեցրել եմ անդամակցությունս «Երկիր Ծիրանի» կուսակցությանը, հետևաբար այսօրվա ակցիան որևիցե կուսակցության կամ այլ կազմակերպությունների հետ կապ չունի։
Եվ մամուլում շրջանառվող լուրերը ապատեղեկատվություն են»։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)