«Բիթլզի» 1965-ի երգը նոր տեսահոլովակ ունի․ գլխավոր դերում Օուեն Քուպերն է Երեկ Հաագայում պատմական վճիռ է կայացվել, որը կարևոր նախադեպ է նաև Արցախի հարցի համար Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի՝ մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով Ջեյմս Բլանթը ստացել է «Icon» մրցանակն ու իրեն համացանցային մեմ անվանել Տափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերանները Ինչո՞ւ Ստալոնեն չէր վաճառում «Ռոքիի» սցենարը․ այդ պատմությունն արդեն մեծ էկրանին է ՅՈՒՆԻՍԵՖ․ Ուկրաինայում տասը ամսում 114 երեխա է զոհվել, 1 030-ը՝ վիրավորվել Ըստ Կիևի՝ Թաթարստանում նավթի մեկ բաք է բռնկվել, ևս երկուսը վնասվել են Արամ Առաջինը հանդիպել է Լիբանանի նախագահի հետ Փոփոխություններ կլինեն վաղաժամ ծննդաբերության դեպքում հղիության և ծննդաբերության արձակուրդի տրամադրման կարգում ԵՄ-ն Ուկրաինային փոխանցել է 7,9 միլիարդ եվրո՝ բարեփոխումների դիմաց Գոհաբանության տոնից առաջ ԱՄՆ-ում մեկ գալոն բենզինի գինն իջել է մինչև 3,69 դոլար 

Աննա Հակոբյանն այցելել է Սինգապուրի ազգային համալսարանական առողջության կենտրոն

Քաղաքական

 ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք»  բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հուլիսի 8-ին այցելել է Սինգապուրի ազգային համալսարանական առողջության կենտրոն, ծանոթացել ինչպես բժշկական կենտրոնի, այնպես էլ կառույցի կազմում գործող ուռուցքաբանության ինստիտուտի գործունեությանը։

Հանդիպմանը ներկա են գտնվել կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Վի Չու Չին, մանկակական ուռուցքաբան, պրոֆեսոր Յո Էն Ջու Ալենը, քաղցկեղով հիվանդ երեխաների ‹‹Viva›› հիմնադրամի գործադիր տնօրեն Սու Լի Յին, ‹‹Childrens cancer›› հիմնադրամի սոցիալական աշխատող Յու Ժարունցը։ Աննա Հակոբյանը ներկայացրել է ‹‹Ժպիտների քաղաք›› հիմնադրամի գործունեությունը, պատմել հիմնադրամի իրականացրած միջազգային համագործակցության մասին՝ շեշտելով որ Սինգապուրի ազգային համալսարանական առողջության կենտրոնի հետ համագործակցությունը առաջնահերթ ու շատ կարևոր ծրագրերից մեկն է։

«Հիմնադրամը գործում է արդեն մեկ տարի․ այս ընթացքում մենք կարողացել ենք անվճար բուժում ապահովել քաղցկեղով հիվանդ 170 երեխայի և դեռահասի։ Ցավոք, ըստ վիճակագրությանը, յուրաքանչյուր տարի Հայաստանում գրանցվում է մանկական քաղցկեղի 100 դեպք և նրանք բոլորն էլ աջակցության կարիք ունեն։ Այս մեկ տարվա ընթացքում մեր հիմնադրամը բավական շատ գործ է կատարել, ճանապարհ անցել, սակայն մենք ցանկանում ենք առաջ գնալ, մեծացնել մեր համագործակցությունը և ավելի շատ մարդկանց օգնել։ Ես համոզված եմ, որ մարդիկ, անկախ նրանից, թե որտեղ են ապրում և ինչ կրոն են դավանում, եթե մեկ ուղղությամբ են նայում և ունեն միևնույն նպատակը, պետք է միավորեն իրենց ջանքերը, որպեսզի աշխատանքն ավելի արդյունավետ լինի»,- ասել է Աննա Հակոբյանը, ինչին ի պատասխան՝ պրոֆեսոր Յո Էն Ջու Ալենը շեշտել է, որ նպատակները միավորում են մարդկանց։ «Ես գիտեմ, որ Ձեր հիմնադրամն անվճար բուժում է տրամադրում երեխաներին և իսկապես ցանկանում եմ ձեզ շնորհակալություն հայտնել, որ այդ երեխաներին մենակ չեք թողնում։ Դա իսկապես շատ կարևոր քայլ է»:

Հանդիպմանը պրոֆեսորներ Ալենը և Չին ներկայացրել են կենտրոնի գործունեությունը, համագործակցությունը տարբեր հիմնադրամների ինչպես նաև կառավարության հետ։ Հանդիպման ընթացքում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ, ուրվագծվել համագործակցության բազմաթիվ ուղղություններ։ Հանդիպման ավարտին Աննա Հակոբյանը կենտրոնին է նվիրել 5-ամյա Գոհար Բալոյանի նկարած կտավը․ աղջիկն այժմ բուժվում է քաղցկեղի դեմ։ Աննա Հակոբյանը նաև շրջայց է կատարել կենտրոնով։

Սինգապուրի ազգային համալսարանական առողջության կենտրոնը (National University of health system) հսկայական բժշկական միավորում է, որը ներառում է մի քանի տասնյակ պոլիկլինիկաներ և հանրային հիվանդանոցներ։ 2000 թվականից կենտրոնն իրականացնում է նաև բժշկական անհատական ծառայություններ այն պացիենտների համար, ովքեր կարող են ամենօրյա բուժումը ստանալ նաև տան պայմաններում։ Կենտրոնը համագործակցում է Սինգապուրի առողջապահության և կրթության նախարարությունների հետ ինչպես հետազոտությունների այնպես էլ կրթական ոլորտում տարբեր ծրագրերի ներդրման ուղղությամբ։ Այդ ծրագրերից մեկն էլ բժիշկների վերապատրաստումն ու բժշկական դպրոցների ստեղծումն է, որտեղ ուսումնառություն են ստանում ապագա բուժքույրերը։ Կենտրոնի իրականացրած բազմաթիվ ծրագրեր աշխարհի բժշկական ծրագրերի տասնակում են ընդգրկված։ 2008 թվականից կենտրոնը մասնագիտացել է քաղցկեղի հետազոտման, կանխարգելման ու բուժման մեջ։ Ներկա դրությամբ քաղցկեղով հիվանդ պացիենտների 80 տոկոսը կարողանում է հաղթահարել հիվանդությունը։ Այդ ուղղությամբ կենտրոնը համագործակցում է ինչպես կառավարության, այնպես էլ քաղցկեղի խնդիրներով զբաղվող հիմնադրամների հետ։ Այդ համագործակցության արդյունքում պացիենտի համար ավելի դյուրին է դառնում նաև բուժման ֆինանսական կողմն ապահովելը։ Կենտրոնի հետ համագործակցող հիմնադրամների առաջարկությամբ ստեղծվել է նաև կամավորների մեծ խումբ, ովքեր ոչ միայն աջակցում են քաղցկեղով հիվանդ մարդկանց, այլև իրենց ներկայությամբ և տարբեր նախաձեռնությունների շնորհիվ ավելի դյուրին դարձնում պացիենտի համար քաղցկեղի դեմ պայքարը։ Կենտրոնը լրջորեն զբաղվում է նաև հետազոտական աշխատանքով՝ համագործակցելով ԱՄՆ Մեմֆիս նահանգում գործող St. Jude հիվանդանոցի հետ։

 

Դոնորական ռեգիստրացիան և փոխպատվաստումը նույնպես կենտրոնի առաջնահերթություններից մեկն է: Վերջին տասը տարվա ընթացքում գրանցվել է 128 դեպք, երբ ծնողը փոխպատվաստման արդյունքում կարողացել է փրկել երեխայի կյանքը։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Բիթլզի» 1965-ի երգը նոր տեսահոլովակ ունի․ գլխավոր դերում Օուեն Քուպերն էԵրեկ Հաագայում պատմական վճիռ է կայացվել, որը կարևոր նախադեպ է նաև Արցախի հարցի համարՄոսկվան մերժում է Ուկրաինայի նույնիսկ «քվազիանդամակցությունը» ՆԱՏՕ-ինՀայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի՝ մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակովՋեյմս Բլանթը ստացել է «Icon» մրցանակն ու իրեն համացանցային մեմ անվանելՏափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերաններըԻնչո՞ւ Ստալոնեն չէր վաճառում «Ռոքիի» սցենարը․ այդ պատմությունն արդեն մեծ էկրանին էՅՈՒՆԻՍԵՖ․ Ուկրաինայում տասը ամսում 114 երեխա է զոհվել, 1 030-ը՝ վիրավորվելԸստ Կիևի՝ Թաթարստանում նավթի մեկ բաք է բռնկվել, ևս երկուսը վնասվել ենԱրամ Առաջինը հանդիպել է Լիբանանի նախագահի հետ Փոփոխություններ կլինեն վաղաժամ ծննդաբերության դեպքում հղիության և ծննդաբերության արձակուրդի տրամադրման կարգումԵՄ-ն Ուկրաինային փոխանցել է 7,9 միլիարդ եվրո՝ բարեփոխումների դիմացԳոհաբանության տոնից առաջ ԱՄՆ-ում մեկ գալոն բենզինի գինն իջել է մինչև 3,69 դոլարՇիրակի քրեական ոստիկանները թմրանյութի իրացումների շղթա են բացահայտել Թեհրանի ազատ շուկայում մեկ դոլարն արժե մոտ 270 հազար թումանՈւկրաինայում շուրջ 100 ուղևորատար գնացք է ուշանում․ որոշ չվերթների ուշացումը գերազանցել է 10 ժամըՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենՀորմուզով նավթի հոսքն աճել է․ «Բրենթի» գինն իջել է մինչև 91,36 դոլարՄեծ Բրիտանիայում էլեկտրաէներգիայի վճարները կշարունակեն աճել․ պետական աջակցությունը բավարար չէՄոսկվան դեմ է Ուկրաինային ՆԱՏՕ-ի օրինակով անվտանգության երաշխիքներ տալունԻրանը մտադիր է Հայաստանի հետ սահմանին անցակետը դարձնել երկրի ամենաբանուկ ցամաքային առևտրային անցակետը Մոսկվան արձագանքել է Ղրիմի կամրջի վրա հարձակմանը Նիդերլանդների մասնակցության մասին տեղեկություններինԿիևում ռուսական հարվածներից 6 մարդ է զոհվել, վնասվել է երեք կամուրջԻրանը հայտնում է Հորմուզի նեղուցում երկու նավթատարի հրդեհի մասինՀայաստանի 3 ծանրորդ կմասնակցի օլիմպիական վարկանիշային մրցաշարինԶելենսկին ամերիկյան ռազմաբազաներ է ցանկանում Ուկրաինայում՝ որպես անվտանգության երաշխիքԱՄՆ-ն ու երեք դաշնակիցներ պահանջում են վերսկսել միջուկային ստուգումներն ԻրանումԵրբ ամբողջ Հայաստանը մի թիմ էր․ Նիկիտա Սիմոնյանն ու «Արարատ-73»-ըՆոյեմբերի 21-24-ը Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը փակ կլինի երթևեկության համար Թրամփն Իրանի դեմ նոր հարվածների հարցին կանդրադառնա հունվարի 1-ից հետոՎանաձորում բեռնատարը 15-ից ավելի ավտոմեքենա է ջարդել. կա 5 տուժածՄայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողությունՏոկիոն և Լիման պայմանավորվել են ամրապնդել պղնձի մատակարարումներըՆախագահի հրամանագրով ԴԵՍՊԱՆՆԵՐ ԵՆ ՆՇԱՆԱԿՎԵԼ. Եվրոպան եռում է․ սահմաններ, զորակոչ ու բողոքներԱֆրիկյան երկրներն Անթալիայում պահանջում են կատարել կլիմայական ֆինանսավորման խոստումներըՓաշինյանը ցավակցություն է հայտնել Թբիլիսիում պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներինՀռոմի կենտրոնում տասնյակ հազարավոր մարդիկ ցույցի են դուրս եկելՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահը ռոհինջաների ճամբարում պահանջել է անվտանգ վերադարձՀայաստանում անցկացվել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 56-րդ նիստը․ՊԵԿԴեպարդիեն մեղադրվում է խմբակային բռնաբարության մեջԹուրքական հետազոտական նավը Կարաչիում է․ հորատումը նախատեսվում է 2027-ինՄոսկվան մեղադրում է Սանդուին իշխանությունը երկարաձգելու մտադրության մեջՄհեր Գրիգորյանն ու Չեխիայի դեսպանն անդրադարձել են երկկողմ տնտեսական համագործակցությանըՓաշինյանի վերջնագիրը, «Ադրբեջան»՝ արցախցիների անձնագրերում․ Բաքվի նոր պահանջըԱՄՆ արդարադատության նախարարությունը հետ է կանգնում Ալյասկայի ընտրությունների դեմ հայցիցՄասիս քաղաքում «Dodge»-ը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա բախվել կայանված «Opel»-ին Հայաստանում կստեղծվի մարզական մրցումների մեքենայությունների դեմ պայքարի ազգային հարթակԱսիական բորսաների անկումը խորացել է․ Թայվանի շուկան մեկ օրում կորցրել է 6,2 տոկոս Կդատապարտե՞ք Փաշինյանի պահվածքը լրագրողի հետ․ սկսեք հենց սրանից. ՎարդեւանյանՉինաստանն ու Ինդոնեզիան բանակցություններ են սկսում․ բիզնեսը համաձայնեցրել է 35 գործարք
Ամենադիտված