«Ալաշկերտ»-ը նոր պաշտպան ունի Բրազիլիայից
Սպորտ
«Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել բրազիլացի եզրային պաշտպան Տիագո Կոելյո Անդրադե «Կամետայի» հետ:
Այս մասին տեղեկացրին ակումբի մամուլի ծառայությունից: Կարիերայի ընթացքում 27-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել բրազիլական Սերիա Ա-ի և Սերիա Բ-մի շարք ակումբներում` «Պոնտե Պրետա», «Ֆորտալեզա», «Սեարա», «Ավաի», «Բրազիլ դե Պելոտաս», իսկ նրա նախորդ թիմը «Վիլա Նովա»-ն էր:
Տիագոն արդեն միացել է «Ալաշկերտին» և մասնակցում է Ֆուտբոլի ակադեմիայում ընթացող ուսումնամարզական հավաքին:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)