Գեղամ Կադիմյանը` «Ալաշկերտ»-ի ֆուտբոլիստ
Սպորտ
«Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել Հայաստանի ազգային հավաքականի եզրային հարձակվող Գեղամ Կադիմյանի հետ: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Փյունիկի» սան հանդիսացող Կադիմյանը ամբողջ պրոֆեսիոնալ կարիերան անցկացրել է Ուկրաինայում` հանդես գալով Խարկովի «Արսենալում», «Տիտանում», «Սումիում», «Հովերլայում», Դոնեցկի «Օլիմպիկում», «Կարպատներում», «Զարյայում», «Վորսկլայում»:
26-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը Կիևի «Արսենալն» էր:
Ուկրաինայի Պրեմիեր լիգայում անցկացրած 83 հանդիպումներում Կադիմյանը դարձել է 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:
Հայաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրած 10 խաղերում Գեղամը 2 գոլ է հեղինակել:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)