Թբիլիսիի առևտրի կենտրոնում ռումբ են փնտրում
Վրաստան
Թբիլիսիի «Կարվասլա» խոշորագույն առեւտրի կենտրոնում ռումբ են փնտրում: Վրաստան ՆԳՆ մամուլի ծառայությունից տեղեկացրել են, որ բազմահարկ շենքի այցելուները տարհանվել են:
«Տեղեկատվություն է ստացվել, ըստ որի՝ ենթադրվում է, որ շենքում ռումբ է տեղադրված: Բոլոր ծառայությունները մոբիլիզացված են, ընթանում է շենքի զննություն։ Առայժմ, ռումբի տեղադրման մասին տեղեկատվությունը չի հաստատվել»,- հայտնել են ՆԳՆ-ից։
Շենքում որոնողական աշխատանքները շարունակվում են:
«Կարվասլա» առեւտրի կենտրոնը գտնվում է Թբիլիսիի երկաթուղային կայարանից 140 մ հեռավորության վրա: Ութհարկանի շենքում գործում են ավելի քան 350 առեւտրային օբյեկտներ, պահեստներ եւ 300 մեքենայի համար նախատեսված ավտոկայանատեղի: Շինության ընդհանուր մակերեսը 18,3 հազար քմ է:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)