43-ամյա կնոջը սպառնացել են, որ վարկաբեկիչ տեսագրություններ կհրապարակեն
Հասարակություն
Հուլիսի 3-ին Արտաշատ քաղաքի 43-ամյա մի բնակչուհի հայտնել էր, թե իր ծանոթը շանտաժ է անում:
Նյութերի նախապատրաստման ընթացքում հուլիսի 8-ին կինը բացատրություն է տվել, որ վերջին վեց ամսում մտերմություն է արել Շահումյան գյուղի 41-ամյա մի բնակչի հետ, որը ներկայումս սպառնում է՝ իր հետ շփումները դադարեցնելու դեպքում իր մասին վարկաբեկիչ տեսագրություններ կհրապարակի եւ ցույց կտա իր երեխաներին:
Ոստիկանությունից հայտնում են, որ տղամարդը ներկայացել է ոստիկանության Արտաշատի բաժին, տվել բացատրություն:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)