Ֆուտբոլիստները կատարեցին իրենց առաջադրանքը. Վարդան Մինասյան
Սպորտ
Երևանի «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը կարևորվորում է այն, որ ԱԻԿ դեմ խաղում իր ֆուտբոլիստները կատարեցին իրենց առաջ դրված առաջադրանքը:
«Մեզ համար հանդիպումը հաջող դասավորվեց: Ամենակարևորը, որն ինձ գոհացրեց, ֆուտբոլիստները կատարեցին իրենց առաջադրանքն ամբողջապես: Սակայն դեռ աշխատելու տեղ ունենք: Մենք նորեկներ ունենք, որոնք ֆիզիկապես շատ լավ վիճակում չեն»,- լրագրողների հետ հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մինասյանը:
Մասնագետի շեշտեց ,որ հանդերձարանում մարզիկներին հատուկ շնորհավոր է, քանի որ նրանք մեծ աշխատանք են կատարել: «Մեզ գրոհները լավ եզրափակելու համար պակասում է միայն քիչ խաղերը և փորձը: Թիմին դեռ ժամանակ է պետք: Մենք հարձակման գծում դեռ խնդիրերը ունենք»,-ասաց նա:
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ը Երևանում հյուրընկալեց Շվեդիայի չեմպիոն ԱԻԿ-ին և Պետրոս Ավետիսյանի դուբլի շնորհիվ հաղթեց 2:1 հաշվով: Թմերի պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց՝ հուլիսի 17-ին:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)