ԱԻԿ-ի գլխավոր մարզիչը` «Արարատ-Արմենիա»-ից կրած պարտության մասին
Սպորտ
Շվեդական ԱԻԿ-ի գլխավոր մարզիչ Ռիկարդ Նորլինգի կարծիքով իրենք չէին թերագնահատել «Արարատ-Արմենիա»-ին:
Lրագրողների հետ հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ Նորլինգը շեշտեց, որ հայկական թիմը շատ լավ հակառակորդ է: «Ոչ, մենք չէին թերագնահատել «Արարատ-Արմենիա»-ին: Մենք մեկնարկում գոլ բաց թողեցին և նաև ստացանք կարմիր քարտ: Պետք է հաջորդ խաղում իսկական կռիվ տանք»,-ասաց նա:
Նորլինգը չխոսեց կարմիր քարտի արդար լինելու կամ չլինելու մասին, փաստելով՝ պետք է նայի տեսանյութը կարծիք կազմելու համար: «Չեմ կարող ասել, որ երկրորդ խաղից առաջ 2:1 հաշիվը լավ կամ վատ է մեզ համար: Եթե մեր գլուխներն միացրած չպահեինք, ապա կպարտվեիքն առավել խոշոր հաշվով»,-եզրափակեց մասնագետը:
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ը Երևանում հյուրընկալեց Շվեդիայի չեմպիոն ԱԻԿ-ին և Պետրոս Ավետիսյանի դուբլի շնորհիվ հաղթեց 2:1 հաշվով: Այս թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց՝ հուլիսի 17-ին:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)