Զինծառայողները հիգիենայի մի շարք պարագաներ ընդհանրապես չեն ստանում. Հետք
Հասարակություն
Թամարա Միրզոյանն իր որդուն բանակ ճանապարհելուց առաջ ծանրոց է պատրաստել: Օճառ, շամպուն, ատամի մածուկ, խոզանակ և սափրվելու պարագաներ պարունակող կապոցը արժեցել է մոտ 10 հազար դրամ: Զորակոչվելու առաջին օրերին նորակոչիկը հիգիենայի պարագաներ բանակում չի ստացել:
«Երդման արարողությունից հետո ավելի մանրամասն կհասկանամ ընդհանուր պատկերը, ինձ էլ է հետաքրքիր: Թեև պատրաստ ենք էլի գնել անհրաժեշտ պարագաները, եթե պաշտոնապես հայտարարեն, որ չեն հասցնում ապահովել»,- «Հետք»-ի հետ զրույցում ասաց նորակոչիկի մայրը:
2019 թ.-ի ամռանը զորացրված զինծառայող Տիգրան Իսկանդարյանն էլ պատմում է, որ ծառայության ժամանակ ստանում էին օճառ, ենթաօձիք, ներքնազգեստ և գուլպա, սակայն դրան զուգահեռ տանից հիգիենայի պարագաներ էին ուղարկում իրեն, 3-4 ամիսը մեկ անգամ: 2017 թ.-ին զորացրված Նարեկ Մարտիրոսյանն էլ հիշում է, որ հիգիենայի պարագաներ ստանում էին, սակայն ցուցադրելու համար:
«Այդ ամեն ինչը մենք չէինք օգտագործում, որովհետև ստուգումների ժամանակ վերադասներին պետք է ամբողջական ցանկով ներկայացնեինք»,- նշեց Նարեկ Մարտիրոսյանը՝ հավելելով, որ հիգիենայի պարագաների բացը լրացվում էր «տուլիկներով» և խանութից գնելով:
«Ամիսը 3400 դրամ գումար էինք ստանում, ու որոշ բաներ հնարավոր լինում էր գնել այդ գումարով, իսկ ինչն էլ չէր հերիքում, ով ուներ ավելին, մյուսներին էր փոխանցում, ու այդ բացը լրացնում էինք: Ով հնարավորություն չուներ «տուլիկ» ստանալու, կարևորը, չէր նեղվում»,- պատմեց նախկին զինծառայողը:
Ծանրոց առաքող ընկերությունները
Տարիներ շարունակ ժամկետային զինծառայողների ընտանիքներն իրենց որդիներին ծանրոցներ են ուղարկում: Հիգիենայի պարագաններով և սնունդով լի ծանրոցներն ունեն իրենց անունը՝ «տուլիկ»: Այդ անունը մարդիկ են դրել «տնից ուղարկված ուտելիքներով լի կապոց» բառակապակցության բառերի առաջին տառեր միացությամբ, սակայն բացի ուտելիքից՝ տուլիկի բաղկացուցիչ մասն են կազմում հիգիենայի պարագաները:
Ծանրոցների առաքման բիզնեսը ծառայությունների մատուցման ոլորտում զարգացող ճյուղերից է: Երևան քաղաքի մի շարք վարչական շրջաններում, մարզկենտրոններում՝ հիմնականում ավտոկայաններին հարող տարածքներում, գործում են առաքող կազմակերպություններ:
Այդ մասին իրազեկման պակաս սոցիալական ցանցերում և հայտարարությունների կայքերում չի զգացվում: Առաքման գինը կախված է ծանրոցի քաշից: Միջին քաշի ծանրոցը կշռում է 3-5 կիլոգրամ: 1 կիլոգրամն արժե 300 դրամ: Ծնողները ծանրոցը տալիս են կշռման, վրան փակցնում ստացողի տվյալները և վճարում, իսկ այն հասցեատիրոջն է հասնում նույն օրը կամ 1-2 օրվա ընթացքում:
Շարունակությունը՝ այստեղ


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող