Գեղարքունիքի մարզում վարորդը Mercedes-ով բախվել է կամրջի երկաթբետոնե հենապատին. կա վիրավոր
Արտակարգ Պատահար
Հուլիսի 28-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 32-ամյա Ռազմիկ Ե-ն իր վարած Mercedes մակնիշի 35 ՍC 096 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ավտոճանապարհին կից կամրջի երկաթբետոնե հենապատին։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր՝ Աբովյան քաղաքի բնակիչ, 41-ամյա Ն. Պ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող