Անակնկալ բացահայտում․ հնագետները գտել են գրեթե 1600 տարի առաջ շղթաներով կապկպված ասկետ կնոջ աճյուն Հայաստանի նորընտիր խորհրդարանի բոլոր 3 խմբակցություններն ընտրել են իրենց ղեկավարներին և քարտուղարներին Կետանման շնաձկների ծածուկ կյանքը․ տեսախցիկներն առաջին անգամ ցույց են տվել, թե ինչ է տեղի ունենում օվկիանոսի խորքում (տեսանյութ) Առաջարկում եմ կոտրել անեծքը. Աժ նախագահի թեկնածուն դիմեց ընդդիմությանը (տեսանյութ) Մաղթում եմ իմաստուն և պատասխանատու աշխատանք. Խաչատուրյանը՝ պատգամավորներին (տեսանյութ) Պարոն Հասանով, լավ գիտեք ինչ է քաղբանտարկյալը, Ձեր հայրենակիցները Թուրքիայի բանտում են. Մանուկյան (տեսանյութ) Ովքեր են նոր պատգամավորները, ինչպես երդվեցին ում ամենաբարձրը ծափահարեցին (տեսանյութ) Հույս ունեմ, որ ծեծուջարդ, հայհոյանքներ չեն լինելու․ Լևոն Քոչարյան (տեսանյութ) Աբու Դաբիի Գուգենհայմի թանգարանը կբացվի դեկտեմբերին և կդառնա ամենամեծը Guggenheim ցանցում Աղվան Վարդանյանը ապացուցել է իր տղամարդկային քայլերը և մեկնաբանել է իր որոշումը․ Սաղաթելյան (տեսանյութ) Էն ուժը, որը 58 000 ձայն է կեղծել, չեմ կարծում՝ կառուցողական աշխատելը հնարավոր է. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Ավստրալիայում որմնաշարված բուխարու մեջ գտել են գրադարանային գիրք, որի վերադարձն ուշացել էր գրեթե 150 տարով 

Կառավարման նման որակով այս իշխանությունը վերընտրվելու հեռանկար չունի. Ռոբերտ Քոչարյան

Քաղաքական

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է «Գոլոս Արմենիի» թերթի հարցերին

- Իշխանությունը չունի զարգացման հստակ հայեցակարգ: Ի՞նչ եք մտադիր հակադրել «մերկ» ամբոխահաճությանը (պոպուլիզմին), այլ կերպ ասած` ինչո՞վ է հիմնավորված քաղաքականություն վերադառնալու` Ձեր հայտը: Պետությանն անհրաժեշտ է զարգացման կենսունակ նախագիծ, մարդիկ ցանկանում են իմանալ, թե ինչ կլինի վաղը երկրի հետ, չէ՞ որ ժամանակն աշխատում է ոչ միայն վարչապետի, այլ նաև Հայաստանի ու Արցախի դեմ:

- Կառավարչական փորձ, երկրի տնտեսական ու սոցիալական զարգացման հայեցակարգային ծրագիր և կառավարիչների պրոֆեսիոնալ, կանխատեսելի թիմ: Պետական մեքենան պետք է աշխատի ժամացույցի պես, ընդ որում` հասարակության համար ըմբռնելի ռեժիմով: Առանց դրա պարզապես անհնար է երկրի հաջող արդիականացման, բարեփոխումների և արդյունավետ կառավարման իրականացումը: Ես Ղարաբաղում ու Հայաստանում նախագահելու հաջողված փորձ ունեմ: Վերջին 10 տարիներին եղել եմ տնտեսության ամենատարբեր բնագավառներում աշխատող խոշոր ներդրումային ընկերության տնօրենների խորհրդի անդամ: Այնպես որ` ռազմական ու պետական շինարարության, սոցիալ-տնտեսական մասշտաբային բարեփոխումների իրականացման եզակի փորձ ունեմ, ինչպես նաև ժամանակակից բիզնեսի մեխանիզմների գործադրման ընկալում: Հայաստանում շա՞տ են արդյոք նման փորձ ունեցող մարդիկ:

- Հասարակության մի մասի համար ընդդիմություն լինելը Քոչարյանի հետ լինելն է, հակառակ պարագայում` իշխանությունների ապօրինություններին դիմադրելը արդյունավետ չի համարվում: Որքա՞ն եք մտադիր հետևել սպասողական մարտավարությանը և ո՞ր պահին կհնչեցնեք Ձեր պատկերացումները ընդդիմության կոնկրետ ձևաչափի մասին, որի նպատակն է լինելու ձևավորել «կոնսենսուս մինուս մեկ» իրավիճակը: Հայտնի է, որ խորհրդարանում ընդդիմություն, որպես այդպիսին, չկա, և գործունակ այլընտրանքային քաղաքական բևեռ կարող է ձևավորվել Ձեր մասնակցությամբ ու Ձեր շուրջը:

- Կարծում եմ` «կոնսենսուս մինուս մեկ»-ը, որպես գաղափար, արդեն ձևավորվել է քաղաքական դաշտում: Բոլորը տեսնում են, որ պետական ապարատը ծառայում է ոչ թե երկրի զարգացման ծրագրերին, այլ մեկ մարդու բնազդներին ու քմահաճույքներին, որ բխում են նրա` ծայրահեղ պարզունակ աշխարհայացքից: Իշխանությունների պարզունակության և ֆունկցիոնալ իմպոտենցիայի մասին այսօր խոսում են բոլորը: Այսինքն` ընդդիմության դաշտում համախմբման համար բարեբեր հող կա: Սակայն չեմ կարծում, որ համախմբման միասնական կենտրոնը կստեղծվի միանգամից: Ենթադրում եմ, որ ձգողականության տարբեր ուժով մի քանի կենտրոններ կլինեն, սակայն դրանց միջև ակտիվ համագործակցություն կապահովվի։ Ընդ որում` հենց այդտեղ կկենտրոնանա հասարակության քաղաքականապես ակտիվ մտավոր հատվածը: Այդ գործընթացներում ես կարևոր օղակ կլինեմ, սակայն ամենևին ոչ` միակը: Երկրին հարկավոր է առողջ ուժերի լայն համախմբում: Այդ գործընթացն անպայման կհանգեցնի նաև խորհրդարանական ընդդիմության արմատականացմանը, այլապես` այն կկորցնի իր ընտրազանգվածը: Աշնանն ընդդիմության դաշտում համախմբման և գործընկերության ձևավորման գործընթացը կավարտվի, և քաղաքական պայքարը կստանա համակարգված ու մասշտաբային բնույթ:

- Չե՞ք կարծում, որ քաղաքական դաշտում առկա ոչ ստանդարտ իրավիճակը պահանջում է ոչ ստանդարտ մոտեցումներ, հակառակ դեպքում` «ներքևից» դժգոհությունը կարող է հանգեցնել այն բանին, որ իշխանության հարցը դարձյալ կլուծվի փողոցում, և մի պոպուլիստի փոխարեն իշխանության կգա մեկ ուրիշը: Ինչպե՞ս կանխել այդ վտանգը:

- Կարծում եմ` իշխանության հարցն ամեն պարագայում կորոշվի փողոցում... արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով: Կառավարման այս որակով ներկայիս իշխանությունը երկար չի դիմանա և վերընտրվելու հեռանկարներ չունի: Ընտրողը լիուլի կուշտ կլինի պոպուլիստներից և ավելի պահանջկոտ կլինի ընտրություն կատարելիս: Սովորաբար, ձախողված պոպուլիստներին փոխարինելու են գալիս փորձառու, կրթված և հավասարակշիռ պրագմատիկները, այդպիսին է քաղաքական գործընթացների տրամաբանությունը: Թարմ օրինակ` Հունաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները:

- Վրացական տնտեսության մեջ թուրք-ադրբեջանական գործոնի դերի մեծացումը և ԱՄՆ-ի ու Իրանի հարաբերություններում բարդությունները նոր որակի մարտահրավերներ են պարունակում Հայաստանի և Արցախի ապագայի համար: Տարածաշրջանը փոփոխվում է` սևեռելով գերտերությունների ուշադրությունը: Մեր երկիրը պատրա՞ստ է արդյոք դիմակայել այդ մարտահրավերներին, թե՞ մենք վերջնականապես կարող ենք կորցնել զարգացման հնարավորությունը:

- Պետք է ինքերս մեզ շիտակ հարցնենք` ի՞նչ է հարկավոր Հայաստանին մեր տարածաշրջանում ազդեցիկ խաղացող դառնալու համար: Ինչո՞վ ենք մենք հետաքրքիր, որո՞նք են մեր առավելությունները հարևանների համեմատ: Որտե՞ղ են մեր խնդիրները: Ազնիվ պատասխանը հաստատ սփոփիչ չի լինելու:

Մենք սեղմված ենք 4 երկրի միջև: Թուրքիայի և Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները, մեղմ ասած, լավ չեն: Իրանն ԱՄՆ-ի սև ցուցակում է, պատժամիջոցների մշտական ճնշման տակ: Վրաստանն ակտիվորեն ձգտում է դեպի այն աշխարհաքաղաքական դաշինքը, որը հակամարտում է Հայաստանի անդամակցած դաշինքի հետ, որից էլ մենք աշխարհագրորեն կտրված ենք Վրաստանի տարածքով: Ունենք ոչ մեծ, ծերացող բնակչություն` կայուն վատթարացող ժողովրդագրական իրավիճակով, ինչը զրկում է մեզ մասշտաբային տնտեսության էֆեկտից: Չորս հարևանից երկուսի հետ խնդրահարույց հարաբերությունները հնարավորություն չեն տալիս դառնալու տարածաշրջանային լիբերալ հարթակ տարատեսակ ծառայությունների լայն սպեկտրի համար: Մենք չունենք զգալի բնական պաշարներ, որոնք կհետաքրքեն խոշոր վերազգային կորպորացիաների: Մեր տարածքը մեծ չէ, և նոր հաղորդակցուղիները հեշտությամբ կարող են շրջանցել են մեզ: Առկա տրանսպորտային խնդիրներն ազդում են արտադրանքի ինքնարժեքի վրա և մեծապես նեղացնում արդյունաբերական զարգացման հնարավոր սեգմենտները: ԽՍՀՄ-ից ժառանգված` տեխնիկապես գրագետ մարդկային կապիտալը, որն անհրաժեշտ է գիտելիքահեն արդյունաբերության զարգացման համար, անվերադարձ մսխվել է: Սփյուռքի մասնակցությունը Հայաստանի տնտեսական զարգացմանը կրճատման նկատելի միտում ունի: Սփյուռքը ձուլվում է բնակության երկրներում ինչպես երկրորդ և երրորդ սերունդների օբյեկտիվ շարժառիթների, այնպես էլ գլոբալացման ճնշման տակ ազգային գաղափարի էրոզիայի պատճառով: Նույն պատճառներով թուլանում են հայկական համայնքների ինքնակազմակերպման ավանդական ինստիտուտները: Ավելացրեք դրանց Ղարաբաղյան հակամարտության հիմնախնդիրը:

Սա երկրի առջև ծառացած մարտահրավերների` դեռևս ոչ ամբողջական ցուցակն է:

Հնարավո՞ր է լուծել դրանք` հենվելով պոպուլիզմի և կարգախոսային դատարկաբանության վրա: Միանշանակ` ոչ․ դրանց հաղթահարման համար հարկավոր են գերջանքեր, գերկազմակերպվածություն ու գերկոմպետենտություն: Մենք պետք է բացառապես արդյունավետ լինենք յուրաքանչյուր գործում, որ անում ենք, և պետք է անենք միայն այն, ինչը մեզ առաջ է մղում: Այսօր ոչ մի նախանշան չկա, որ իշխանությունն ադեկվատ կերպով հասկանում է երկրի առջև ծառացած խնդիրների ամբողջ բարդությունը:

- Կիսո՞ւմ եք քաղաքագետների այն մտահոգությունը, որ, Ձեզ մեկուսացնելով և ՀՀԿ-ին վարկաբեկելով, իշխանությունը փորձում է Հայաստանը ներքաշել Իրանի դեմ աշխարհաքաղաքական սեպարատ համաձայնության ԱՄՆ-ի հետ: Այլ կերպ ասած` Ձեր հանդեպ վենդետան ինչ-որ աշխարհաքաղաքական նպատակ ունի՞, թե՞ խոսքը անցյալի հաշիվներ մաքրելու մասին է, կամ` 2008-ի մարտի 1-ի հետևանքների մեղքը Ձեզ վրա բարդելու փորձ:

- Բացարձակապես հորինված մեղադրանքներով ինձ ամեն գնով մեկուսացնելու ջանասիրությունը բազմաթիվ հարցեր է առաջացնում: Եթե դա միայն սևեռուն վենդետա է, ապա վարչապետի հոգեբանական պատկերը պետք է անհանգստացնի հասարակությանը: Քաղաքագետներին դուր չի գալիս իռացիոնալությունը, և նրանք իմ հետապնդման բացատրելի շարժառիթներն են փնտրում: Նրանց մտահոգությունները ճշմարտանման են, սակայն, այնուամենայնիվ, մնում են վերլուծական եզրահանգումների ոլորտում:

- Քաղաքագետները, այդ թվում` ռուսաստանցի, ավելի հաճախ են Ձեր կալանավորումը կապում վարչապետի ինչ-ինչ խոստումների հետ, որ նա տվել է արևմտյան վերնախավերին` ՀՀ-ում ռուսական ազդեցության թուլացման հետ կապված: Ձեր կարծիքով` ինչպիսի՞ն է իրավիճակը Ռուսաստան-Արևմուտք գլոբալ քաղաքական դիմակայության համատեքստում:

- Արտաքին քաղաքականության մեջ ընդունելի և ըմբռնելի կոմպլեմենտարության միջանցքը Հայաստանի համար չափազանց նեղացել է: Դա շատ է բարդացնում մի գիշերվա մեջ աշխարհաքաղաքական կողմնորոշումները փոխած իշխանությունների կյանքը: Պարզ է, որ նրանք շարունակում են մտածել այնպես, ինչպես ժամանակին էին մտածում, սակայն ստիպված են ձևացնել, ձևական անկեղծություն ցուցադրել, ինչը միշտ չէ, որ ստացվում է: Այստեղից էլ` քաղաքական երկերեսանիությունը, աշխարհաքաղաքական լղոզված ուղենիշները, մշտական ձախողումները և, որպես հետևանք, գործընկերների հետ ոչ լիարժեք հարաբերությունները: Հնարավոր չէ հաջողությամբ անել մի բան, ինչին չես հավատում, ինչում համոզված չես:

- Արցախի Հանրապետությունում նախագահական ընտրությունների քարոզարշավի ակնհայտ ֆալստարտ է: Հավատո՞ւմ եք Հայաստանից հեղափոխության արտահանմանը, ինչը կհանգեցնի արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների:

- Հուսով եմ` դա տեղի չի ունենա` չնայած Հայաստանի իշխանությունների համառ ջանքերին: Արտահերթ ընտրությունները սովորաբար արտացոլում են ներքաղաքական ճգնաժամը, որի նախանշաններ Ղարաբաղում հաստատ չկան: Այնտեղ ձեռակերտ ճգնաժամ ստեղծելը մեծ անպատասխանատվության դրսևորում և ազգային շահերի դավաճանություն կլինի: Ղարաբաղցիները պետք է ամրություն ցուցաբերեն և մերժեն ապակառուցողական միջամտության ցանկացած փորձ:

- Արդարադատության հետ կապված կատակերգությունը ցույց տվեց, թե ինչքան են Ձեզանից վախենում քաղաքական խարդախները: Չե՞ք կարծում, որ ընդդիմադիր շարժումը կարելի է գլխավորել ցանկացած իրավիճակում, և դա ազատության ու արդարության հասնելու ավելի կարճ ճանապարհ է, քան դատավարությունները, որոնք ընթանում են իշխանությունների կողմից դատավորների հանդեպ անթաքույց ճնշումների պայմաններում:

- Այն, ինչ այսօր տեղի է ունենում հայկական արդարադատության հետ դեռ երկար տարիներ երկրի խայտառակություն կհամարվի: Մեկ տարվա հետապնդումների ընթացքում իմ իրավունքների կոպիտ խախտումների թիվը շոկ է առաջացնում նույնիսկ ամեն բան տեսած փաստաբանների մոտ: «Դատական» նիստի ընթացքում մեղադրյալին հրապարակավ զրկել բոլոր իրավունքներից իրենց թույլ չէին տալիս անգամ միջնադարյան «արդարադատության» խավարամիտները: Ներկայումս անօրինականությունը շարունակվում է, տարբեր հնարքներով ինձ հնարավորություն չեն տալիս բողոքարկելու կալանավորման մասին ապօրինի վճիռը: Երկրի դատախազությունը վերածվել է քաղաքական ինկվիզիցիայի: Դժվար է պատկերացնել, որ նման կամայականություններ հնարավոր են էլի ինչ-որ տեղ:

Իմ քաղաքական ակտիվության՝ իշխանության կողմից պարտադրած «դատական» բաղադրիչը բարդ է անտեսել: Ստիպված եմ անազատության մեջ համադրել ընդդիմադիր գործունեությունը և իրավական պաշտպանությունը, եթե դա կարելի է այդպես անվանել: Սակայն այս ամենը մի դրական հանգամանք ունի: Իշխանությունը, հիստերիայի մեջ, դեն գցեց արդարության համար պայքարողի բարեսիրտ դիմակը` ցուցադրելով բոլորին, որ իր կարգախոսները և հնչեցրած արժեքներն իրականության հետ որևէ առնչություն չունեն: Դա չափազանց կարևոր է հասարակության մտածող մասի համար, և իշխանությունն արդեն զրկվել է նրա աջակցությունից:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Անակնկալ բացահայտում․ հնագետները գտել են գրեթե 1600 տարի առաջ շղթաներով կապկպված ասկետ կնոջ աճյուն Հայաստանի նորընտիր խորհրդարանի բոլոր 3 խմբակցություններն ընտրել են իրենց ղեկավարներին և քարտուղարներին Կետանման շնաձկների ծածուկ կյանքը․ տեսախցիկներն առաջին անգամ ցույց են տվել, թե ինչ է տեղի ունենում օվկիանոսի խորքում (տեսանյութ) Առաջարկում եմ կոտրել անեծքը. Աժ նախագահի թեկնածուն դիմեց ընդդիմությանը (տեսանյութ) Մաղթում եմ իմաստուն և պատասխանատու աշխատանք. Խաչատուրյանը՝ պատգամավորներին (տեսանյութ) Պարոն Հասանով, լավ գիտեք ինչ է քաղբանտարկյալը, Ձեր հայրենակիցները Թուրքիայի բանտում են. Մանուկյան (տեսանյութ) Ովքեր են նոր պատգամավորները, ինչպես երդվեցին ում ամենաբարձրը ծափահարեցին (տեսանյութ) Հույս ունեմ, որ ծեծուջարդ, հայհոյանքներ չեն լինելու․ Լևոն Քոչարյան (տեսանյութ) Աբու Դաբիի Գուգենհայմի թանգարանը կբացվի դեկտեմբերին և կդառնա ամենամեծը Guggenheim ցանցում Աղվան Վարդանյանը ապացուցել է իր տղամարդկային քայլերը և մեկնաբանել է իր որոշումը․ Սաղաթելյան (տեսանյութ) Էն ուժը, որը 58 000 ձայն է կեղծել, չեմ կարծում՝ կառուցողական աշխատելը հնարավոր է. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Ավստրալիայում որմնաշարված բուխարու մեջ գտել են գրադարանային գիրք, որի վերադարձն ուշացել էր գրեթե 150 տարով Իտալիան ենթարկվել է շոգի նոր ալիքին․ վտանգի կարմիր մակարդակ կսահմանվի գրեթե բոլոր խոշոր քաղաքներում Ոչ մի նոր բան չենք սպասում. գիտենք, որ պայքարը պիտի շարունակենք. Քրիստինե Վարդանյան (տեսանյութ) Իրենց մեջ նորմալ բոքս պարապած էլ չկա. կտեսնենք` ինչ կլինի. Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ) Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը ԱՄՆ-ին սպառնացել է «համաշխարհային հեգեմոնիայի փլուզմամբ» Մենք պայքարելու ենք իշխանափոխության օրակարգով. նախադրյալները կան. Աննա Գրիգորյան (տեսանյութ) Լկտիություն տեսել ենք. չեմ բացառում, որ էլի կլինի. խնդիրն իշխանափոխությունն է. Սևակ Խաչատրյան (տեսանյութ) Սադրանքներին կպատասխանենք ինչպես որ պետք է․ Նարեկ Կարապետյան ՈՒՂԻՂ. Նոր խորհրդարանը մեկնարկում է աշխատանքը. ինչ է սպասվումРИА Новости. Ռուսաստանի շուկան կորցնելու դեպքում Հայաստանին ծիրանի արտահանումից ստացվող եկամուտների ավելի քան 80%-ի կորուստ է սպառնում Այսօրվանից՝ նոր խորհրդարան, նոր պատգամավորներ, քաղաքական ուժերի նոր հարաբերակցություն, և Հայաստանի համար՝ նոր սպառնալիքներ․ Արտակ Զաքարյան «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները ժամանել են Ազգային ժողով Որ մթերքներն են համարվում բնական հակաբիոտիկներՇատերը չեն նկատում այս նշանը, բայց այն կարող է հուշել առողջական խնդրի մասինՎարունգի «հրաշք» կողմերը, որոնց մասին շատերը չգիտենԻրանը պատրաստ է վճռական պատասխան տալ ցանկացած սադրանքի․ ԱրաղչիՀնդկաձավար․ օգտակար մթերք, որը կարող է դրական ազդեցություն ունենալ առողջության վրաԻսլանդական հատուկջոկատայինները գրավել են կետորսության հայտնի հակառակորդ Փոլ Ուոթսոնի հիմնադրամի նավըԱռաջիկա ժամերին Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սպասվումԻսրայելի բանակը հարվածել է Գազայում ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստներինԲագրատ Սրբազանը վաղը՝ օգոստոսի 2-ին Սուրբ Պատարագի կմասնակցի Էջմիածնի Մայր Տաճարում «Արցախը հանձնված է, հայը՝ դավաճանված». Տիգրան Աբրահամյանը ամփոփել է պատգամավորական գործունեությունը«Նոա»․ Մտահոգիչ է, որ Հայաստանի Պրեմիեր լիգան մինչ օրս չունի տիտղոսային հովանավորՄեկ օրում ուկրաինական 743 անօդաչու թռչող սարք է ոչնչացվելԻնչու են բժիշկները խորհուրդ տալիս հաճախ ուտել ձմերուկՄոսկվայում ռեստորանի տարածքում պայթյուն է տեղի ունեցել․ կան զոհեր և տուժածներՄահացել է ՕՊԵԿ նախկին գլխավոր քարտուղար Ռենե ՕրտիսըՕրական քանի բաժակ սուրճ կարելի է խմել․ մասնագետների պատասխանըՄխիթարյանի մասնակցությամբ խաղին «Ինտեր»-ը հաղթեց «Մանչեսթեր Սիթի»-ինԻնչպես դիմակայել շոգին․ պարզ խորհուրդներ, որոնք կօգնեն պահպանել առողջությունը Անկախության հռչակագրից հրաժարվել՝ նշանակում է սկսել մահվան գործընթացը. ՄանվելյանԻսրայելական հարվածների հետևանքով Գազայի հատվածում զոհեր և վիրավորներ կանՄոսկվայում շոգը սրվում է. հայտարարվել է նարնջագույն վտանգՍիսակյան փողոցի շենքերից մեկում 8-րդ հարկից վերելակը պոկվել է և հայտնվել հորանում. 4 անձ տուժել էԿիրակնօրյա Պատարագներ՝ թեմական եկեղեցիներումԻնչ եք խոսում, ես եմ ձեր թագավորը, եկեք թաթիկներս համբուրեք ․ Նինա ԿարապետյանցՆեպալցի լեգենդար լեռնագնաց Նիրմալ Պուրջան զոհվել է ձնահյուսի հետևանքովՀայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները պատրաստվում են առաջիկա մրցաշարերին«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, քարտուղար՝ Տիգրան Աբրահամյանը
Ամենադիտված