Բասկետբոլի Մ18 թիմը դարձյալ պարտվել է Եվրոպայի առաջնությունում
Սպորտ
Բասկետբոլի Հայաստանի Մ18 տարեկանների թիմը կրկին պարտություն է կրել Եվրոպայում:
Անդորրայում ընթացող Եվրոպայի առաջնության երկրորդ մրցախաղում Հայաստանի ընտրանին ուժերը չափեց Ալբանիայի հավաքականի հետ և պարտվեց 57:77 հաշվով: Հայաստանի թիմում ամենաարդյունավետ բասկետբոլիստը Ալեքսեյ Չիժենոկն էր՝ 11 միավորով:
Մրցաշարի առաջին խաղում Հայաստանը զիջել էր Մալթային, իսկ հաջորդիվ կխաղա Ջիբրալթարի հետ:


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը