«Նոա»-ն նոր ֆուտբոլիստ ունի
Սպորտ
«Նոա» ՖԱ է տեղափոխվել պաշտպան Էդգար Գրիգորյանը։ Ֆուտբոլիստը թիմում հանդես կգա վարձավճարով, նրա հետ կնքվել է մեկ տարվա պայմանագիր։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
20-ամյա Էդգար Գրիգորյանը «Բանանց»-ի սան է, «Բանանց 2»-ի կազմում մասնակցել է Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը։ Հայաստանի Մ-21 հավաքականի ֆուտբոլիստ է, նախկինում խաղացել է նաև Մ-19 և Մ-17 հավաքականների կազմում։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան