Արարատի մարզում բախվել են Ford Transit-ները. մեկը գլխիվայր շրջվել է
Արտակարգ Պատահար
Այսօր` հուլիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։40-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 32 կմ հատվածում բախվել են Ford Transit մակնիշի 35 FX 608 համարանիշի և Ford Transit մակնիշի 34 PA 147 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ford-երից 34 PA 147-ը գլիվայր շրջվել է, և 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող