Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել 

Վնասը կազմել է 57 մլն ՀՀ դրամ. քրգործեր են հարուցվել Լոռու 2 համայնքներում

Իրավունք

Լոռու մարզի դատախազությունում քրեական գործեր են հարուցվել մարզի վարչական տարածքում գտնվող 2 համայնքներում հայտնաբերված՝ ՏԻՄ գործունեության տարբեր ոլորտներում առերևույթ չարաշահումների կապակցությամբ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից, մասնավորապես՝ ՀՀ ոստիկանության Սպիտակի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Լոռու մարզի Գոգարան համայնքի ղեկավարը, համայնքի բնակիչների նյութական բարեկեցությանը նպաստելու խմբային շահերից ելնելով, կեղծելով համայնքի ավագանու որոշումները, կազմել է համայնքի բնակիչներին սոցօգնություններ տրամադրելու վերաբերյալ պաշտոնական կեղծ փաստաթղթեր: Ապա ավագանու նիստերի արձանագրությունների գրքում 2015-ից 2017 թվականին երեք տարբեր օրերի կազմել է բովանդակությամբ կեղծ արձանագրություններ և որոշումներ` կեղծելով նաև ավագանու անդամների ստորագրությունները: Վճարման համար դրանք ներկայացվել են գանձապետարան, որի արդյունքում համայնքի բյուջեից որպես սոցօգնության գումարներ ելքագրվել են գումարներ։

Բացի այդ, նույն ընթացքում համայնքի ղեկավարը, հողի հարկերի հավաքագրման բարձր ցուցանիշներ ապահովելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, համայնքի շուրջ 14 բնակիչների առաջարկել է սոցիալական օգնություն ստանալու համար դիմում ներկայացնել և ստացվելիք գումարով կատարել հողի հարկի գծով կուտակված հարկային պարտավորությունները: Ապա նշված անձանց դիմումները ներկայացնելով ավագանու քննարկմանը և ստանալով համաձայնություն՝ նրանց անվամբ որպես սոցիալական օգնություն համայնքի բյուջեից դուրս գրված գումարներն ամբողջությամբ որպես հողի հարկի գծով կուտակված հարկային պարտավորությունների կատարում՝ մուտքագրել է համայնքի բյուջե:

Արդյունքում հողօգտագործողների կողմից համայնքի նկատմամբ ունեցած հարկային պարտավորությունները մարվել են հենց համայնքի միջոցներով՝ այդ կերպ համայնքի օրինական շահերին պատճառելով էական վնաս։ ՀՀ ոստիկանության Սպիտակի բաժնում նախապատրաստված նյութերը, որի ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Լոռու մարզի Հարթագյուղ համայնքի ղեկավարը, սկսած 2014թ. ապրիլ-մայիս ամիսներից մինչև 2019թ. հունիս ամիսը, նույն համայնքի երկու տեխնիկական աշխատակիցներին թույլատրել է չհաճախել աշխատանքի և վերջիններիս կողմից փաստացի աշխատանքի չհաճախելու պայմաններում յուրաքանչյուր ամիս կազմել է նրանց աշխատանքի հաճախման վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող աշխատավարձի վճարման փաստաթղթեր: Դրանց հիման վրա համայնքի բյուջեից վատնման եղանակով հափշտակվել են այդ աշխատակիցների անվամբ ելքագրված առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր մոտ 7.5մլն դրամ աշխատավարձի գումարները: Պարզվել է նաև, որ համայնքի ավագանու 3 անդամների՝ ավագանու նիստերին չմասնակցելու պայմաններում համայնքի ղեկավարը համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին հանձնարարել և վերջինիս միջոցով կեղծել է 2015-ից 2019թ. ավագանու նիստերի բազմաթիվ որոշումներում և կազմված արձանագրություններում հիշյալ անձանց ստորագրությունները, ինչի արդյունքում թվով 36 անձանց անվամբ որպես սոցիալական օգնություն համայնքի բյուջեից անհիմն դուրս է գրվել 1 մլն դրամ գումար:

Փաստական տվյալներ են ստացվել նաև համայնքի ղեկավարի կողմից համայնքային սեփականություն հանդիսացող անավարտ շինությունն ու սպասարկման հողամասը նույն համայնքի մի բնակչի նվիրաբերելու հարցը ավագանու նիստերի քննարկմանը ներկայացնելու և արդյունքում վերջինիս հետ նվիրատվության պայմանագիր կնքելու դիմաց, 2017թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին վերջինիցս որպես կաշառք 300.000 ՀՀ դրամ պահանջելու և ստանալու վերաբերյալ, ինչի արդյունքում գույքերը սեփականության իրավունքով վերջինիս անվամբ ստացել է պետական գրանցում: Նշված երկու դեպքերի առթիվ ՀՀ Լոռու մարզի դատախազությունում հարուցվել են քրեական գործեր: Գոգարան համայնքում արձանագրված չարաշահումների փաստերով քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով, իսկ Հարթագյուղի համայնքապետարանում հայտնաբերված առերևույթ դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 314-րդ հոդվածի 1-ին մասի 2 դրվագ, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի և 312-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Քրեական գործերի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությանը։ 2019թ. ընթացքում Լոռու մարզում տեղական ինքնակառավարման ոլորտում հայտնաբերված առերևույթ կոռուպցիոն չարաշահումների վերաբերյալ հարուցվել է թվով 8 քրեական գործ, որոնք վերաբերել են Վանաձոր, Ստեփանավան, Օձուն, Շամլուղ, Մեծ Այրում, Բովաձոր, Ուռուտ և Շնող համայնքներին։ Քրեական հետապնդման մարմինների վարույթում ՏԻՄ ոլորտում արձանագրված կոռուպցիոն բնույթի դեպքերով քննված ընդհանուր 13 քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 4 անձ, այդ թվում՝ Մեծ Այրում, Շամլուղ, Լուսաղբյուր համայնքների ղեկավարները։

Իսկ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների առկայության պայմաններում մարզի Լոռի Բերդ համայնքի Ուռուտ վարչական շրջանի, ինչպես նաև Բովաձոր համայնքների ղեկավարների նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել ոչ արդարացնող՝ համաներման մասին ՀՀ օրենքի կիրառման և քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքերով: Սակայն կատարված նախաքննությամբ հաստատվել է ՏԻՄ նորմալ գործունեության դեմ հանցավոր ոտնձգություն կատարելու փաստը: Մարզի դատախազության անմիջական նախաձեռնությամբ միջոցներ են ձեռնարկվել հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները պարզելու և վերացնելու ուղղությամբ:

Այդ շրջանակում Ուռուտ գյուղի նախկին գյուղապետի աշխատանքներում տեղ գտած թերությունների, դրանց պատճառների և նպաստող հանգամանքների վերացմանն ուղղված միջնորդագիր է հասցեագրվել Լոռու մարզպետին և ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ղեկավարին: Վերոնշյալ դեպքերով հարուցված և քննված քրեական գործերով նախնական արձանագրված համայնքներին կամ պետությանը պատճառված վնասը կազմել է ավելի քան 57 մլն ՀՀ դրամ, որից 2019թ. ընթացքում արդեն իսկ վերականգնվել է 19մլն ՀՀ դրամը: Իսկ չվերականգնված գումարի չափով արգելանքներ են դրվել մեղադրյալների ինչպես անշարժ, այնպես էլ՝ շարժական գույքի վրա։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին
Ամենադիտված