Հուրգադա-Երևան չվերթի չեղարկման փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ խարդախության հատկանիշներով
Իրավունք
Հուլիսի 25-ի Հուրգադա-Երևան չվերթի չեղարկման փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ 3-ի մասի 1-ին կետի հատկանիշներով (խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով):
Այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
«Նյութերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե»,- ասաց Խաչատրյանը:
ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում նյութեր էին նախապատրաստվել դեպի Հուրգադա տուրեր կազմակերպող «Էյ ընդ Ար Տուր» հայկական տուրօպերատորի գործունեության վերաբերյալ:
Հուլիսի 25-ին տուրօպերատորի գրասենյակում էին հավաքվել քաղաքացիներ, ովքեր բողոքում էին Հուրգադա-Երևան չվերթի չեղարկման դեմ՝ նշելով, թե երաշխիք չունեն, որ իրենց տոմսերը նույնպես չեն չեղարկվի:
Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով հուլիսի 25-ին մոտ հարյուր ՀՀ քաղաքացի մնացել էր Հուրգադայում: Հուրգադա-Երևան հուլիսի 25-ի OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում գտնվող ուղևորների երկու խումբ արդեն ժամանել է Հայաստան: Թռիչքների կազմակերպման ծախսերը փոխհատուցում է ՀՀ կառավարությունը: Ըստ որոշ տեղեկությունների՝ չվերթի չեղարկման պատճառն այն է, որ «Էյ ընդ Ար Տուր» հայկական տուրօպերատորը չի վճարել ավիափոխադրողին։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան