Դեպքը մեր ուշադրության կենտրոնում է․ Արծրուն Հովհաննիսյանը Ապրիլյան պատերազմի հերոսների շիրմաքարերի պղծման մասին
Տեսանյութեր
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների շիրմաքարերն անհայտ անձինք պղծել են. ինչ-որ նյութով շիրմաքարերի նկարների վրա և դրանց շուրջը բծեր են արվել:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացրին, որ այս պահին տեսանյութն ուսումնասիրվում է:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ նշեց, որ դեպքն իրենց ուշադրության կենտրոնում է և իրենք նույնպես աշխատանքներ են տանում պարզելու համար դեպքի հանգամանքները:
Սոցցանցերում տեսանյութը վիրուսային տարածում է գտնում: Օգտատերերը պահանջում են հայտնաբերել իրականացնողներին և պատժել խստագույնս:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող