Վարդան Ղուկասյանի որդուն մեղադրանք է առաջադրվել` զինծառայությունից խուսափելու համար
Իրավունք
Գյումրիի նախկին քաղաքապետ, Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին մեղարդանք է առաջադրվել զինծառայությունից խուսափելու համար։ ԼՈՒՐԵՐ․com—ի հետ զրույցում Քննչական կոմիտեից ոչ հերքեցին, ոչ էլ հաստատեցին տեղեկությունը։
Քննչական կոմիտեն այսօր հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործերով խաբեության ճանապարհով ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչերից խուսափելու համար Ս. Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
Նույն հաղորդագրության համաձայն՝ հիվանդության սիմուլյացիայի ճանապարհով ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչերից խուսափելու համար մեղադրանք է առաջադրվել նաև Թ. Մանուկյանին։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան