Արարատի մարզում 18 տարեկան աղջկա են փախցրել
Հասարակություն
Այսօր արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ մարզի գյուղերից մեկի կանգառում մի տղամարդ առևանգել է 18-ամյա մի աղջկա:
Գյուղացիները պատմում են, որ տղամարդը բռնել է աղջկա ձեռքերից ու երկու ընկերների հետ նրան հարկադրաբար նստեցրել ընկերոջ մեքենան, որը վարել են անհայտ ուղղությամբ:
Առևանգված աղջկա ընտանիքի անդամները, իմանալով կատարվածի մասին, դիմել են ոստիկանների օգնությանը, որոնք Արարատի մարզի գյուղերից մեկում հայտնաբերել են և՛ աղջկան, և՛ առևանգողներին:
Վերջիններս աղջկան պահել են ինչ-որ տարածքում: Իրավապահները պարզում են կատարվածի բոլոր հանգամանքները:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող