Որ մթերքներն են համարվում բնական հակաբիոտիկներ Շատերը չեն նկատում այս նշանը, բայց այն կարող է հուշել առողջական խնդրի մասին Վարունգի «հրաշք» կողմերը, որոնց մասին շատերը չգիտեն Իրանը պատրաստ է վճռական պատասխան տալ ցանկացած սադրանքի․ Արաղչի Հնդկաձավար․ օգտակար մթերք, որը կարող է դրական ազդեցություն ունենալ առողջության վրա Իսլանդական հատուկջոկատայինները գրավել են կետորսության հայտնի հակառակորդ Փոլ Ուոթսոնի հիմնադրամի նավը Առաջիկա ժամերին Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սպասվում Իսրայելի բանակը հարվածել է Գազայում ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստներին Բագրատ Սրբազանը վաղը՝ օգոստոսի 2-ին Սուրբ Պատարագի կմասնակցի Էջմիածնի Մայր Տաճարում «Արցախը հանձնված է, հայը՝ դավաճանված». Տիգրան Աբրահամյանը ամփոփել է պատգամավորական գործունեությունը «Նոա»․ Մտահոգիչ է, որ Հայաստանի Պրեմիեր լիգան մինչ օրս չունի տիտղոսային հովանավոր Մեկ օրում ուկրաինական 743 անօդաչու թռչող սարք է ոչնչացվել 

Տիրանին Չինաստանում միանգամից 3-րդ կուրս են տեղափոխել. նա Փաշինյանի օգնության կարիքն ունի

Հայ երիտասարդը, որը նամակ է գրել Նիկոլ Փաշինյանին, շատ է ուզում Չինաստանում Հայաստանի դեսպան դառնալ, բայց մինչ այդ նա դեռ պիտի լուծի բանակ գնալ–չգնալու հարցը, գրում է Sputnik Արմենիա-ն:

Տաղանդավոր երիտասարդ Տիրան Հովհաննիսյանը 17 տարեկան է: Մինչ հասակակիցները սովորում են դպրոցում, Տիրանն արդեն համալսարան է հաճախում. նա Չինաստանի համալսարանի ուսանող է և իր գիտելիքների շնորհիվ հասցրել է միանգամից 3-րդ կուրս տեղափոխվել: Խելացի երիտասարդը, սակայն, աջակցության կարիք ունի. շուտով լրանում է տղայի 18–ամյակը, և նա պետք է պարտադիր զինծառայության անցնի։ Երիտասարդը, իհարկե, չի խուսափում հայրենիքի հանդեպ ունեցած պարտքը տալու պարտավորությունից, սակայն եթե բանակ զորակոչվի, ստիպված կլինի զրկվել Չինաստանում անվճար ուսում ստանալու հնարավորությունից: Sputnik Արմենիայի հետ զրույցում Տիրանը պատմել է իր նպատակների և Չինաստանում Հայաստանի դեսպան դառնալու երազանքի մասին: Զրուցել է Աստղիկ Սուքիասյանը:

 - Սովորել եմ Արարատի մարզի Նոր Խարբերդ համայնքի թիվ 1 միջնակարգ դպրոցում: 9-րդ դասարանն ավարտել եմ գերազանցության վկայականով։ 15 տարեկան էի, երբ սեփական միջոցներով մեկնեցի Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն` ուսումս շարունակելու: Սկզբում հաճախեցի Շաանսիի գիտության և տեխնոլոգիայի համալսարան, որտեղ չինարեն սովորեցի ու ծանոթացա չինական մշակույթին: Համալսարանում ուսումնական կուրսը 2 տարի է, բայց ես այն յուրացրի 1 տարում և արժանացա մի շարք պարգևների: Հետո ընդունվեցի Շաանսիի մանկավարժական համալսարանի` չինարեն գրականության և բիզնեսի ֆակուլտետ ու, քանի որ գերազանց էի սովորում, համալսարանի գիտական ղեկավարությունը որոշեց ինձ միանգամից 3-րդ կուրս փոխադրել: Եթե հաջողվի, համալսարանը կավարտեմ 19 տարեկանում: Չինարենի իմացության ամենաբարձր աստիճանը HSK6-ն է, որին ես պատրաստվում եմ ամենայն պատասխանատվությամբ, HSK5-ը հանձնել եմ գերազանց:

- Ինչո՞ւ որոշեցիր ուսումդ շարունակել Չինաստանում:

- Նախ ասեմ, որ 5 տարի հաճախել եմ ֆուտբոլի պարապմունքների: Եղբայրս կարծում էր, որ ֆուտբոլում ոչ մի լուրջ հաջողության չեմ հասնի, ուստի խորհուրդ տվեց լեզուներ սովորել. նախ ռուսերեն և անգլերեն սովորեցի, հետո դարձյալ եղբորս խորհրդով որոշեցի սովորել մի լեզու, որին Հայաստանում քչերն են տիրապետում։ Ընտրեցի չինարենը։ Մեր ընտանիքի մտերիմներից մեկը, որը Չինաստանում է բնակվում, հավաստիացրեց, որ սեփական ուժերով կարող եմ Չինաստանում կրթություն ստանալ: Այդպես երկու տարի առաջ մեկնեցի Չինաստան:

- Ի՞նչ նպատակներ ունես:

  - Եթե հնարավորություն ունենամ համալսարանն ավարտել, ապա ուսումս կշարունակեմ մագիստրատուրայի Միջազգային հարաբերություններ բաժնում։ Հետագայում նպատակ ունեմ Չինաստանում Հայաստանի դեսպան դառնալ: 22 տարեկանում կավարտեմ մագիստրատուրան, իսկ համալսարանի գիտական հանձնաժողովը որոշել է ինձ համալսարանում պահել այնքան, մինչև դոկտորի աստիճան ստանամ: Իմ ուսանած համալսարաններում ես ամենաերիտասարդ ուսանողն եմ և սովորում եմ մինչև 50 տարեկանների հետ:

- Facebook սոցիալական ցանցի օգտատերերը վերջին օրերին տարածում են քո բաց նամակը` ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Գիտեմ, որ ՀՀ Զինված ուժերում ծառայության անցնելու հետ կապված խնդիր ունես, կմանրամասնե՞ս:

– 2020 թվականի հունիսի 15-ին դառնում եմ 18 տարեկան։ Նշանակում է, որ պետք է բանակ զորակոչվեմ: Զինծառայության անցնելու դեպքում ստիպված կլինեմ թողնել ուսումս։ Դեռ 3 ամիս առաջ նամակ էի ուղարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և խնդրել էի աջակցել տարկետում ստանալու և ուսումս շարունակելու հարցում: Վարչապետի աշխատակազմից պատասխան նամակ ստացա, որում նշված էր, որ ես 2020 թվականի հունիսի 15-ին վերադառնամ Հայաստան, այդ ժամանակ կորոշեն` շարունակեմ ուսումս, թե զորակոչվեմ: Այստեղ երկու խնդիր կա. նախ` նամակում չի նշվում` եթե ես վերադառնամ Հայաստան, հետագայում պետությունը ինձ հնարավորություն կտա՞ վերադառնալ Չինաստան, երկրորդ` այժմ ես անվճար եմ սովորում, և եթե նույնիսկ Հայաստանում ինձ թույլ տան շարունակել ուսումս Չինաստանում, միևնույն է` ես այլևս չեմ կարող անվճար սովորել, քանի որ քննություններս բաց կթողնեմ: Չինաստանում ուսումնական կիսամյակը սկսվում է սեպտեմբերին և ավարտվում հունվարի կեսին, իսկ երկրորդ կիսամյակը սկսվում է մարտին և ավարտվում հուլիսին: Այսինքն` եթե ես հունիսի 15-ին վերադառնամ Հայաստան, չեմ հասցնի հանձնել քննություններս:

 

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուր կայքում



Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Որ մթերքներն են համարվում բնական հակաբիոտիկներՇատերը չեն նկատում այս նշանը, բայց այն կարող է հուշել առողջական խնդրի մասինՎարունգի «հրաշք» կողմերը, որոնց մասին շատերը չգիտենԻրանը պատրաստ է վճռական պատասխան տալ ցանկացած սադրանքի․ ԱրաղչիՀնդկաձավար․ օգտակար մթերք, որը կարող է դրական ազդեցություն ունենալ առողջության վրաԻսլանդական հատուկջոկատայինները գրավել են կետորսության հայտնի հակառակորդ Փոլ Ուոթսոնի հիմնադրամի նավըԱռաջիկա ժամերին Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սպասվումԻսրայելի բանակը հարվածել է Գազայում ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստներինԲագրատ Սրբազանը վաղը՝ օգոստոսի 2-ին Սուրբ Պատարագի կմասնակցի Էջմիածնի Մայր Տաճարում «Արցախը հանձնված է, հայը՝ դավաճանված». Տիգրան Աբրահամյանը ամփոփել է պատգամավորական գործունեությունը«Նոա»․ Մտահոգիչ է, որ Հայաստանի Պրեմիեր լիգան մինչ օրս չունի տիտղոսային հովանավորՄեկ օրում ուկրաինական 743 անօդաչու թռչող սարք է ոչնչացվելԻնչու են բժիշկները խորհուրդ տալիս հաճախ ուտել ձմերուկՄոսկվայում ռեստորանի տարածքում պայթյուն է տեղի ունեցել․ կան զոհեր և տուժածներՄահացել է ՕՊԵԿ նախկին գլխավոր քարտուղար Ռենե ՕրտիսըՕրական քանի բաժակ սուրճ կարելի է խմել․ մասնագետների պատասխանըՄխիթարյանի մասնակցությամբ խաղին «Ինտեր»-ը հաղթեց «Մանչեսթեր Սիթի»-ինԻնչպես դիմակայել շոգին․ պարզ խորհուրդներ, որոնք կօգնեն պահպանել առողջությունը Անկախության հռչակագրից հրաժարվել՝ նշանակում է սկսել մահվան գործընթացը. ՄանվելյանԻսրայելական հարվածների հետևանքով Գազայի հատվածում զոհեր և վիրավորներ կանՄոսկվայում շոգը սրվում է. հայտարարվել է նարնջագույն վտանգՍիսակյան փողոցի շենքերից մեկում 8-րդ հարկից վերելակը պոկվել է և հայտնվել հորանում. 4 անձ տուժել էԿիրակնօրյա Պատարագներ՝ թեմական եկեղեցիներումԻնչ եք խոսում, ես եմ ձեր թագավորը, եկեք թաթիկներս համբուրեք ․ Նինա ԿարապետյանցՆեպալցի լեգենդար լեռնագնաց Նիրմալ Պուրջան զոհվել է ձնահյուսի հետևանքովՀայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները պատրաստվում են առաջիկա մրցաշարերին«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, քարտուղար՝ Տիգրան ԱբրահամյանըՆաիրա Կարապետյան․ «ԵՊՀ-ն կրթական օջախից վերածում են քաղաքական հաշվեհարդարների դաշտի»30 միլիոն եվրո արժողությամբ պաշտպան՝ «Ռեալի» ուշադրության կենտրոնումՖրանսիայից արձագանքել են Իսպանիայի դուրսբերմանը Շենգենյան համաձայնագրիցԻրանը սպառնում է տարածաշրջանը վերադարձնել քարե դարԱՄՆ-ն մտադիր է փորձել վերսկսել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացը. Ռուբիո«Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի մոտ բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նՀակոբ Բադալյան․ «Խորհրդարանը Փաշինյանինը չէ, այն Հայաստանի քաղաքացիներինն է»Հայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվելՀայր Ասողիկը Սուրբ պատարագ կմատուցի Մայր տաճարումՕգոստոսի 5-ին SpaceX-ի հրթիռը կհարվածի Լուսնին«Սարդ-մարդը. Նոր օր» ֆիլմը նախնական ցուցադրություններից ռեկորդային եկամուտ է գրանցելԻնչո՞ւ հենց Wildberries-ի պահեստները․ հիմնադիր Տատյանա Կիմը ուղերձ է հրապարակելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 53-ամյա դաշնակահարուհու մարմինըԿարևորվել է Հայաստանի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացումըՎեհափառի դատավարությունը՝ օգոստոսի 7–ին. ՌԴ-ի հարվածից վնասվել է Կիևում Լիտվայի դեսպանատունըՎերջին 40 տարվա ամենաուժեղ ցնցումներից մեկը․ Իտալիայում 26 տուժած կաGoogle-ն անջատել է Google Earth-ի նոր ԱԲ-ն՝ կեղծ քարտեզների պատճառովՓրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր«Ուժեղ Հայաստան»-ը հրապարակել է Ազգային ժողովում իր խմբակցության կազմըՆիկոլ Փաշինյանն այցելել է Ջրառատ բնակավայրում գործող ձկնաբուծարան Լատվիան փակել է Բելառուսի հետ միակ գործող սահմանային անցակետըՎահագն Խաչատուրյանը շնորհավորել է Շվեյցարիայի նախագահին՝ կարևորելով երկու երկրների բարեկամական կապերըՀարվածի նոր ալիք ՈւԵՖԱ-ից․ ՖԻՖԱ-ի նախագահի աթոռը սկսել է ճոճվել
Ամենադիտված