Մեկնարկեց ազգային երգի ուսուցման դասընթացը
Սփյուռք
Հուլիսի 25-ին ԵՊՀ-ում ազդարարվեց «Սփյուռք» ամառային դպրոցի ազգային երգի ուսուցման դասընթացի սկիզբը: Ներկա էին ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցներ, ԵՊՀ դասախոսներ և ուսանողներ, «Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցներ:
ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Սիրվարդ Համբարյանը, ողջունելով ներկաներին, հաջողություն մաղթեց դասընթացին և կոչ արեց օգտագործել ընձեռված հնարավորությունը՝ Հայրենիքում մշակույթի, ազգային երգարվեստի արժեքներին ծանոթանալու, Հայաստանի փորձառու մասնագետներից գիտելիքներ ձեռք բերելու և հարստացած իրենց համայնքներ ետ դառնալու՝ այդ արժեքները տարածելու և զարգացնելու նվիրական նպատակով:
Դասընթացի մասնակիցներին ողջունեցին նաև ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը, ՀՀ վաստակավոր արտիստ, ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախմբի գեղարվեստական ղեկավար Կարեն Սարգսյանը և Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի դասախոս Յուրի Յուզբաշյանը:
Մասնակիցները հանդես եկան միասնական մեկ ելույթով, որով և մեկնարկեց դասընթացը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան