Միքայել Մինասյանը լավագույն թեկնածուն է, ով կարող է առաջնորդել ընդդիմությունը. Արթուր Դանիելյան
Քաղաքական
«Ադեկվադ» կուսակցությունն այս պահին չի համագործակցելու որևէ քաղաքական ուժի հետ: Այս մասին այսօր` սեպտեմբերի 7-ին, լրագրողներին ասաց կուսակցության ղեկավար Արթուր Դանիելյանը` կուսակցության հիմնադիր համագումարից հետո պատասխանելով նրանց հարցերին:
«Ես իմ ստատուսներից մեկում կանխատեսել եմ, որ Միքայել Մինասյանը լավագույն թեկնածուն է, ով կարող է առաջնորդել ընդդիմությունը, բայց էս պահին ես վստահ չեմ, որ այդ քաղաքական պրոցեսի կարիքը կա: Ինձ թվում է` ինչքան էլ վնասակար լինի Նիկոլ Փաշինյանի Կառավարությունը, քաղաքակրթական առումով, մշակութային առումով այն շատ օգտակար է գալիք հեղափոխությունը մոտիվացնելու համար և Հայաստանն այդ հեղափոխությունը առաջնորդելու համար, օգտակար է այն պրոցեսը, որը որ հիմա կառավարում է Նիկոլ Փաշինյանը, բայց եթե լինի ընդդիմություն, իմ համար Միքայել Մինասյանի թեկնածությունը ոչ թե ամենաընդունելին ա, ինքը ամենապատրաստվածն է այս պահին»,- նշեց Դանիելյանը՝ դժվարանալով ասել՝ կկարողանան համագործակցել այս պահին, թե` ոչ, բայց, եթե լինի համագործակցություն, այն կլինի գաղափարական հենքի վրա:
Նշենք, որ այսօր տեղի է ունեցել «Ադեկվադ» կուսակցության հիմնադիր համագումարը, կուսակցության ղեկավար է ընտրվել Արթուր Դանիելյանը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն