ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում Գեյջին պատրաստ է Ծառուկյանի հետ տիտղոսային մենամարտի Վանգան անվանել է կենդանակերպի 3 նշան, որոնք աներևակայելի երջանիկ կլինեն 2027 թվականին Մի քանի բնակավայրերում խոշոր գազանջատումներ են սպասվում Փնտրեք հայկական արտադրանքը․ Մարթա Կոսը դիմել է եվրոպացիներին Նյու Յորքում հանդիպել են Հայաստանի և Վրաստանի վարչապետները Նեթանյահուն ՄԱԿ-ի ամբիոնից կոշտ քննադատությամբ դիմել է Էրդողանին Վագրը նախաձեռնությունը ստանձնում է. չինական կենդանակերպի 4 նշաններ, որոնք կկարողանան իրավիճակը իրենց օգտին շրջել սեպտեմբերի 25-ին Կեսգիշերից հետո նախատեսված է ՀՀ վարչապետի ելույթը ՄԱԿ-ի ԳԱ 81-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ին «Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը 600 մլն դրամ՝ «Հրազդան» մարզադաշտի կառուցման համար․ Իրանը սպառնում է հարևաններին (տեսանյութ) 

Օպերային թատրոնի բալետային խումբը պահանջում է ղեկավարի հրաժարականը. վերջինս հերքում է մեղադրանքները

Հասարակություն

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խմբի արտիստները պահանջում են խմբի ղեկավար Արմեն Գրիգորյանի հրաժարականը` ընդգծելով, որ չեն ցանկանում աշխատել նրա հետ: Պարողները պնդում են, թե Գրիգորյանը չի հարգում արտիստներին, սպառնալիքներով է խոսում նրանց հետ` նպաստելով աշխատանքային վատ մթնոլորտի ստեղծմանը: Արմեն Գրիգորյանը հերքում է իր հասցեին հնչած մեղադրանքները` նշելով, որ պարողները խուսափում են աշխատանքից, և ինքը չի պատրաստվում հեռանալ:

Սեպտեմբերի 7-ին բալետային խմբի ներկայացուցիչների լրագրողների հետ հանդիպմանը առաջատար մենապարող, ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Մուրադյանն ասաց, որ յուրաքանչյուր արտիստի առողջ մթնոլորտ է անհրաժեշտ ստեղծագործելու համար, այնինչ երկու տարվա ընթացքում դա անհնար է դարձել Արմեն Գրիգորյանի շնորհիվ:

«Այդ տարիների ընթացքում մենք բազմիցս քայլեր արել ենք, փորձել խոսել Գրիգորյանի հետ, որ բարեփոխումներ արվեն,  որ վերանայի իր բնավորության գծերը: Նա հաշվի չի առնում մեծ կամ փոքր,  չի հարգում արտիստներին,  չի հարգում արժեքները: Հաճախ ընդհատում է բալետմայստերին, հակաճառում`  շեշտելով, որ օպերային թատրոնն իրենն է, ու մենք  պարտավոր ենք լռել: Գրիգորյանն անգամ օպերային թատրոնի գլխավոր բալետմայստեր, ՀՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանի ձեռքից բարձրախոսն է խլել ու փորձ անցկացրել`թատրոնից հեռացնելու սպառնալիքներ տեղալով: Ի՞նչ է, մենք բռնապետությունո՞ւմ  ենք աշխատում»,-ստեղծված մթնոլորտը ներկայացրեց արտիստը:

Մուրադյանի խոսքով` իրենք բազմիցս խնդիրը բարձրացրել են` դիմելով օպերային թատրոնի տնօրինությանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչներին: «Տնօրինությունից արձագանքը եղել է այն, որ անհրաժեշտ է մարդուն ժամանակ տալ, որ շտկվի: Նշել են, որ պետք է խոսել նրա հետ: Իսկ մենք տեղեկացրել ենք, որ բազմիցս առանձնազրույցներ ենք ունեցել Գրիգորյանի հետ` փորձելով հարցին լուծում տալ: Բալետային խմբի ավելի քան ութսուն տոկոսը չի ցանկանում աշխատել այն բացասական  մթնոլորտում, որի պատճառն Արմեն Գրիգորյանն է»,-շեշտեց մենապարողը:

Օրեր առաջ լրատվամիջոցներից մեկի թղթակցի հետ զրույցում Արմեն Գրիգորյանը նշել էր, որ իր դեմ բողոքների  ակունքներում կանգնած  է Ռուբեն Մուրադյանը, ով ցանկանում է զբաղեցնել իր պաշտոնը: Անդրադառնալով  այդ  հարցին` Մուրադյանը պատասխանեց, որ չի ցանկանում դառնալ ղեկավար, քանի որ դեռ պետք է պարի և ցանկանում է պարել: «Մեր այսօրվա խնդիրն այն չէ, թե ով է դառնալու ղեկավար, այլ այն, որ մենք չենք ցանկանում` մեր ղեկավարը լինի Արմեն Գրիգորյանը: Անկախ ամեն ինչից,  խնդիրը պետք է լուծել կոլեկտիվ որոշմամբ»,-եզրափակեց  Ռուբեն Մուրադյանը:

Մի շարք այլ խնդիրներ բարձրաձայնելուց զատ արտիստներից ոմանք էլ շեշտեցին, որ միայն  առաջնախաղից առաջ են տեղեկանում, թե որ պարողն է բեմ դուրս գալու այս կամ այն կերպարը մարմնավորելու, ինչը հոգեպես և ֆիզիկապես բարդություններ է առաջացնում պարողների համար:

«Արմենպրես»-ի թղթակիցը կապ է հաստատել նաև Արմեն Գրիգորյանի հետ հնչած մեղադրանքների շուրջ մեկնաբանություն ստանալու նպատակով: Վերջինս ընդգծեց, որ ինքը միայն աշխատանքային պահանջներ է ներկայացրել պարողներին, որոնց  նրանք սովոր չեն: «Պարողները մշտապես անկառավարելի են եղել, իսկ երբ պահանջում ես ռեալ աշխատանք, նրանք նման քայլերի են դիմում: Դիմացան երկու տարի, հետո հասկացան, որ պետք է քանդեն ամեն բան: Եթե ես ինչ-որ բան աշխատանքային դաշտում կամ մարդկային հարաբերություններում խախտել եմ, խնդրեմ, դրա համար կա դատարան և աշխատանքային օրենսգիրք»,-շեշտեց բալետային խմբի ղեկավարը:

Գրիգորյանի խոսքով` խմբում կան պարողներ, որոնք ամեն օր ուշանում են, և ինքն ամաչում է նրանց փոխարեն: Նա հավաստիացրեց, որ  ամեն ներկայացման  մեջ  մեկ դերի համար երկու կամ երեք պարող է ընտրվում և ներկայացումից մեկ ամիս առաջ նրանց տեղեկացնում են, թե ով է բեմ դուրս գալու: «Ես այդպես եմ արել. հաճախ պարողներն ասել են, որ վնասվածք ունեն ու հրաժարվել են ներկայացումից: Ես տեսել եմ, թե նրանցից ով է ավելի պատրաստ, ժամանակ եմ տվել աշխատելու և բեմ բարձրանալու համար»,-պատմեց Գրիգորյանը:

Նա  ընդգծեց, որ երբևէ չի պատրաստվում հեռանալ իր պաշտոնից: «Չաշխատող, ոչինչ չանող մարդը չի կարող ինձ իմ տեղից հանել: Ես մեծ աշխատանք եմ կատարել այս երկու տարվա ընթացքում և, մամուլի ասուլիս հրավիրելով, փաստերով կխոսեմ այդ մասին»,-եզրափակեց Արմեն Գրիգորյանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում Գեյջին պատրաստ է Ծառուկյանի հետ տիտղոսային մենամարտի Վանգան անվանել է կենդանակերպի 3 նշան, որոնք աներևակայելի երջանիկ կլինեն 2027 թվականին Մի քանի բնակավայրերում խոշոր գազանջատումներ են սպասվումՓնտրեք հայկական արտադրանքը․ Մարթա Կոսը դիմել է եվրոպացիներին Նյու Յորքում հանդիպել են Հայաստանի և Վրաստանի վարչապետները Նեթանյահուն ՄԱԿ-ի ամբիոնից կոշտ քննադատությամբ դիմել է ԷրդողանինՎագրը նախաձեռնությունը ստանձնում է. չինական կենդանակերպի 4 նշաններ, որոնք կկարողանան իրավիճակը իրենց օգտին շրջել սեպտեմբերի 25-ին Կեսգիշերից հետո նախատեսված է ՀՀ վարչապետի ելույթը ՄԱԿ-ի ԳԱ 81-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ին «Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը 600 մլն դրամ՝ «Հրազդան» մարզադաշտի կառուցման համար․ Իրանը սպառնում է հարևաններին (տեսանյութ) Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի է ավարտել հանդիպումը Նիդերլանդների ընտրանու հետ Վարչապետը հանդիպել է ԱՄՆ առևտրի պալատի ներկայացուցիչների հետ (տեսանյութ) Միրզոյանը ԿԽՄԿ նախագահի հետ հումանիտար հարցեր է քննարկել․ հայ գերիների մասին չի նշվում Սամոյլովան դատական ​​​​հայց է ներկայացրել ռեփեր Ջիգանի ծնողական իրավունքները սահմանափակելու համարԴատարանի որոշումից հետո Սպիտակ տունը վերականգնել է CNN-ի, MS NOW-ի և Politico-ի լրագրողների մուտքը ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին (տեսանյութ) Բելլա Հադիդը ներքնազգեստով և ադամանդյա զարդերով լուսանկարներ է հրապարակելկյանքից հեռացել է Վլադիմիր Վիսոցկու կինը՝ դերասանուհի և երգչուհի Մարինա ՎլադինՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա ընդհանուր 7 մեղադրյալ Փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներ, Ի՞նչ է կատարվելԻրավապահները հայտնաբերել են փեսային վրաերթի ենթարկած աներորդուն «Մեռելների» փողն էլ կտրեցին․ կաշիները քերթելու են մարդկանց․ Աբովյան (Տեսանյութ) Կատյա Լելը հայտնել է Ստաս Միխայլովի և կնոջ բաժանման պատճառըՓաշինյանը և Յանշան մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության ընթացքի մասինԲուհից հեռացված ուսանողը կկորցնի տարկետումը և ենթակա կլինի զորակոչի Դեմոկրատ կոնգրեսականը առանցքային ընտրապայքարում աջակցել է հանրապետական թեկնածուինՔանյե Ուեսթի՝ Սանկտ Պետերբուրգում նախատեսված համերգը կկայանա75-ամյա տղամարդու թռիչքը, Եմենի պայթյունն ու Իրանի բախումը․ ինտրիգային կադրեր աշխարհից (Տեսանյութ) Սիրանուշ Սահակյանի մեկնաբանությունը՝ Սաբինա Ալիևայի հայտարարության վերաբերյալ Մայր Աթոռի ուղերձն իշխանություններին․ դադարեցրեք Եկեղեցու հանդեպ հալածանքները Ռյուտեն հայտարարել է Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրելու իր պատրաստակամության մասինՀԱՐՑՈՒՄ․ Խաղաղությու՞ն ես ուզում՝ պատրաստվի'ր պատերազմի․ քաղաքացիները՝ ՔՊ-ականի հայտարարության մասին (տեսանյութ) Ֆրանսիան զինվորներ կուղարկի՞, Լեհաստանը պատրաստվում է պատերազմի․ Եվրոպան լարվում է (տեսանյութ) Սի Ծինփինը ժամանում է Սպիտակ տունՌուսաստանի երկրորդ խոշորագույն գյուղատնտեսական տարածաշրջանում արտակարգ դրություն է հայտարարվել Կենդանակերպի այս նշաններին հոկտեմբերին դրական փոփոխություններ են սպասվում Պուտինը անձամբ կորոշի G20-ի գագաթնաժողովին մասնակցելու իր ուղևորության հարցըԹրամփը Սի Ծինփինին կհյուրասիրի չինական և ամերիկյան ավանդույթները համատեղող ուտեստներովՌուսները նոր բնակավայրեր են գրավել․ ՊՆ-ի հայտարարությունը ՄԱԿ-ում սկանդալների օր․ արգենտինացի պատգամավորի կոկաինի աղմուկը, Շարաայի Instagram-ն ու հեռացումներըԿորեայի Հանրապետության ԱԳ նախարարության ղեկավարը Սիբիգային հայտնել է Կիևին օգնությունը շարունակելու ծրագրերի մասինԲագրատ սրբազանի տնային կալանքը ևս 2 ամսով երկարաձգվեցՍլովակիան Ուկրաինային ռազմական տեխնիկայի նվիրաբերումը ճանաչել է օրինականՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասինCSI-ը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում կոչ է արել ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը հայրենիքՈւկրաինայի զինված ուժերը հարձակվել են Էներգոդարում գտնվող սրճարանի վրաՍաուդյան Արաբիան հայտարարել է, որ որսացել է հութիների կողմից արձակված վեց հրթիռ600 մլն դրամ՝ «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման համար․ ինչու՞ են վերանորոգելու մարզադաշտը
Ամենադիտված