Արմեն Գրիգորյանը ներկայացրեց Արցախի նախագահի հետ հանդիպման մանրամասները
Քաղաքական
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպման ընթացքում քննարկել է ռազմավարական ենթակառուցվածքների զարգացման և անվտանգության մակարդակի բարձրացման խնդիրները: Այս մասին Արցախում լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Գրիգորյանը:
«Շարունակական մենք քննարկում ենք մեր ռազմավարական ենթակառուցվածքների զարգացումը, ինչպես նաև անվտանգության մակարդակի բարձրացումը: ՀՀ կառավարության օրակարգում է ռազմավարական ենթակառուցվածքների զարգացումը: Այս բնույթի քննարկումներ են եղել: Մենք շարունակական քննարկում ենք, թե ինչպես կարող ենք բարելավել և մեր սոցիալ-տնտեսական իրավիճակը, ինչպես նաև ռազմավարական ենթակառուցվածքներում ներդրումները»,- ասաց Գրիգորյանը:
Արմեն Գրիգորյանը նշեց, որ Արցախի նախագահի հետ հանդիպման ընթացքում սպասվող ընտրությունների մասին որևէ քննարկում չի եղել:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն